Thursday, 30 06 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը
Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Արագածոտնի մարզի Կոշ և Ուջան բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Հունիսի 28-ին Հայաստանում ծնունդների թիվը
Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանի հավաքականը հաղթեց ջախջախիչ հաշվով
Եթե դա չի հուզում ռուսներին, պարսիկներին, ինչո՞ւ ենք մենք ընկնում ոտքի տակ
Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԴԽ
Երևանի հետ հարաբերությունների հաստատման համար Անկարան սպասում է ուկրաինական պատերազմի ելքին
Երբ տարվում ենք կեղծ օրակարգերով ու ապուշություններով, դրա համար վճարում ենք ապագայում, այս դեպքում` շատ մոտ ապագայում
Ընդդիմութան տապալումից հետո այսօր Փաշինյանն ավելի լեգիտիմ է, քան 2018-ին
Երևանում և 4 մարզերում հոսանքազրկումներ կլինեն․ ՀԷՑ
Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժանք է անցկացրել
«Զվարթնոցի» այցելուները հնարավորություն կունենան տեսնելու տաճարը վերակազմված տարբերակով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
21:00
Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
20:50
Խարկովում ռուսական ուժերը 2 դպրոց են ոչնչացրել
«Պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»․ Զախարովա
Համատեղ ծրագրեր հայ և սերբ երիտասարդների մասնակցությամբ. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում
20:20
«Թրամփը կոչ է արել՝ գրոհել Կապիտոլիումը». Սպիտակ տան նախկին աշխատակից
20:10
Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ի բանակային կորպուսներից մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Խերսոնի մարզը պատրաստվում է «ինքնորոշման հանրաքվեի»
ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս

Վահան Քերոբյանը Սյունիքում ծանոթացել է արոտների կայուն կառավարման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։

Ինչպես տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության կայքէջից, այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։

Նշված է, որ Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։

Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը նրանցից փորձել է տեղեկանալ, թե որքանով են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի կոնկրետ շահառուներին, գնահատել ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը, լսել թերությունների մասին՝ դրանք շտկելու և ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակելու համար։

Որպես կարևոր խնդիր գյուղացիները նախարարին ներկայացրել են վարկեր ստանալու հետ կապված դժվարությունները, նշել նաև արոտների օգտագործմանն առնչվող որոշ խնդիրներ։

«Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք ձևափոխել ծրագիրը, որպեսզի էական փոփոխություն ստանանք ամբողջ Հայաստանի տարածքում, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ որևէ փոքր տարածաշրջանում, որպեսզի ռեալ փոփոխություններ մտցնենք գյուղատնտեսության մեջ», – ասել է Վահան Քերոբյանը։

Նախարարի այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։

Համայնքների և հարթակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման արդյունքում տարիների ընթացքում համայնքների օգուտները, նաև նախրաքարշի կազմակերպման արդյունավետությունը։ Նախարարը լսել է մասնագետների կարծիքները, այնուհետև ներկայացրել իր տեսակետը տարածաշրջանի գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բացի անասնապահությունից, այստեղ լավ նախադրյալներ կան զարգացնելու զբոսաշրջությունը, առաջարկել դիտարկել նաև գյուղական վայրերում հեռավար աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունը։

Հանդիպման մասնակիցների ուղեկցությամբ Վահան Քերոբյանն այցելել է մոտակա արոտավայրը, նաև Վերիշեն գյուղի 5-րդ դարի եկեղեցին։

Խոտ գյուղում գտնվող Սյունիքի անասնաշուկայում նախարարին ներկայացվել են կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքներին, կառուցվող սպանդանոցի պայմաններին։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հարթակի՝ առաջիկա օրերին նախատեսվող միջոցառմանն ամփոփել նախարարի այցի արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում