Երբ չեկիստները հայտնի են դառնում, կամ դավաճան են, կամ նորություն ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանը կարծում է, որ Վանեցյանը գրավ էր դրել իր մանդատը, դա օրինակելի է․ «Փաստորեն Վանեցյանը պատիվ ուներ: Վանեցյանը պետք է ներողություն խնդրեր ու հեռանար ընդմիշտ»:
Ըստ Արշակյանի՝ չեկիստի դպրոց անցած Վանեցյանը իր աստղերով ավելի «փայլուն» էր, քան մերժված չեկիստները․ «Սրանք ուզում են հարմարավետության մեջ պայքարեն․ ասֆալտի փոխարեն պարկետ, շոգի փոխարեն՝ հով»: