Tuesday, 16 04 2024
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված երկու միջազգային սեմինարներ մեկնարկեցին

Մշակութային ժառանգության վերականգնման, արխիվացման, թվայնացման ոլորտներում տարբեր երկրների մասնագետների գիտելիքների, փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակով հունիսի 22-26-ը Երևանում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, կանցկացվեն «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» և «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարները:

Սեմինարներին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի մասնագետներ: Նախատեսվում են զեկույցներ, քննարկումներ, կլոր սեղաններ:

Մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց՝ հպարտ է, որ Հայաստանն իրականացնում է միջազգային այնպիսի նախագծեր, որոնք շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում:

«Հիշողության կերպարանքներ» սեմինարն անցկացվում է 11-րդ տարին, ինչը խոսում է այն մասին, որ սեմինարի կենսունակությունն ապացուցած է, այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և լայն հարթակ է ձևավորում մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Այս նախագծի հիմքերում նաև ես եմ կանգնած: Այն հիմնադրվել էր Մատենադարանում աշխատելուս տարիներին: Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի: Մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու, և այն փորձը, որը մեր գործընկերներն են բերում, մեզ պակասում է: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտեց փոխնախարարը:

Անդրադառնալով «ՍոլիդԱրտ» սեմինարին՝ նա ասաց, որ այն համախմբում է կինոոլորտի ներկայացուցիչներին: Խզմալյանի խոսքով՝ խնդիրները, որոնք կազմակերպիչներն են դրել իրենց առջև, չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման տեսանկյունից: «Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որը սուր կերպով դրված է նաև այլ երկրների առջև: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- նշեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ 2023-ին լրանում է հայ կինոյի 100-ամյակը: Չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ տարիների ընթացքում Հայաստանը հյուրընկալել է ավելի քան 130 մասնակից պետությունների: Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, թանգարանների աշխատակիցներ և այլք: «Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ կիսում են իրենց հաջողությունները»,- ասաց նա:

Մուրադյանը հավաստիացրեց, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծեց, որ սեմինարն ուղղված է կինոոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային Միության փլուզումից հետո միության անդամ երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հիմա հետահայաց նայում ու տեսնում են, որ համատեղ արտադրությունները, միասին ստեղծագործական աշխատանք տանելն ավելի արդյունավետ են: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն»,- հայտնեց նա:

Կարապետյանի խոսքով՝ Խորհրդային Միության երկրներից մի քանիսը ԵԽ պետությունների հետ համատեղ կինոարտադրության մասին համաձայնագրի մի մասն են, իսկ Միջին Ասիայի հետ նման հարաբերություններ չկան: «Նման սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծեց նա:

«Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» և «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարներն իրականացվում են ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչներ՝ «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում ՀԿ և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում