Վետերաններից ոմանք դժգոհ են, սակայն Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության մեջ է ու իրենց՝ վետերանների չարդարացված պահանջների։
Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի որոշ վետերաններ դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության նպաստ ստանալ և, առհասարակ, բախվում են իրենց իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության և վետերանների անհիմն պահանջների մեջ է։
2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային և անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար սոցիալական նպաստ ստանալ։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին։