Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Մի հարցում Վանեցյանից պետք է շնորհակալ լինենք

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վանեցյանը հեռացավ՝ ռոբենց ու սերժենց վերջնականապես «փչացնելով»

Մի հարցում Վանեցյանից պետք է շնորհակալ լինենք։

Ապրիլի 17-ից սկսած՝ նա երկու քայլ արեց, որով, ըստ էության, տրվեց քրեաօլիգարխիկ ընդդիմության վախճանի մեկնարկը։

Հեռու եմ մտքից, որ խորհրդարանական ընդդիմության որևէ սեգմենտ, այդ թվում՝ Վանեցյանը, քաղաքական հստակ օրակարգ կամ այլընտրանքային բովանդակություն է ունեցել։ Չի եղել նման բան։

Բայց Վանեցյանը ապրիլի 17-ին գնաց Ազատության հրապարակ՝ ստիպելով, որ Ռոբերտը, Սերժը, ՀՅԴ-ն, դրսևորեն իրենց «ներուժը»:

Դե, այդ «ներուժը» տեսանք։

Կարճ ասած՝ փողոցը տապալեցին, ինչի հետևանքով ոչ թե հայրենիքը «փրկվեց», այլ Նիկոլ Փաշինյանը, ով գործնականում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական դիալոգում ցանկացած, այդ թվում՝ վտանգավոր, լուծումների գնալու քարտ-բլանշ ստացավ։

Միշտ այսպես է լինում, երբ արժեքներ ու սկզբունքներ չունեցող իշխանությանը հակադրում ես «տրեխային հայրենասիրությունը» դրոշ դարձրած ընդդիմությանը։

Վանեցյանի սպոնտան ակցիան չլիներ՝ Ռոբերտի ու Սերժի կոնֆորմիստական խորհրդարանական արբանյակները հայրենիքը շարունակելու էին «փրկել» խորհրդարանական պոռոտախոսությամբ՝ ապառիկով։

Փողոցը տապալվեց, տղերքը մնացին իրենց բարձր «պլանկայի» փլատակների տակ։

Վանեցյանը խոստացել էր ու երկրորդ քայլն արեց՝ հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Իհարկե, վստահ եմ՝ նրա քաղաքական թիմում այսօր էլ հստակ պատկերացում չկա, թե ինչ են անելու վաղը, որն է լինելու այլընտրանքային հարթակը՝ Ռոբերտի ու Սերժի հայացքից հեռու (երբ չկա «տրեխային հայրենասիրությունից» տարբերվող քաղաքական օրակարգ, դժվարանում է քաղաքական արդյունավետ պլանավորումը)։

Բայց սա չէ կարևորը, այլ այն մանթրաժը, որն այս րոպեներին ապրում են Ռոբերտի ու Սերժի կողմնակիցները, ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորները։

Հիմա նրանք պարտվում են ոչ միայն իրենց պոռոտախոսությանը, ոչ միայն մերժված են հասարակության կողմից, այլև՝ մնալու են Վանեցյանի այսօրվա նշաձողի տակ։

Եթե մանդատները պահում են, ստացվում է՝ իրենց հեղափոխության հեռանկարին չեն հավատում ու գնալու են, իրենց ասած, «ուսապարկերի» «քացու տակ» օրենքներ քննարկելու։

Բա, տղերք, եթե իշխանափոխություն եք ուզում, վազեք, հերթ կանգնեք Ալեն Սիմոնյանի, ԿԸՀ նախագահի ընդունարաններում ու մանդատից հրաժարվելու դիմումներ գրեք։ Բոլորովդ՝ պատգամավորներից սկսած, ցուցակում դրանց փոխարինողներով վերջացած։

Արեք էդ քայլը, թող ԱԺ-ում մնա միայն ՔՊ-ն ու գեներացվի խորհրդարանական ճգնաժամն՝ արտահերթ ընտրությունների անխուսափելի հեռանկարով։

Չեք անի, որովհետև ձեր նպատակը ոչ թե լեգալ իշխանափոխությունն է, այլ իշխանությունը փողոցի «քաոսով» վերցնելը։ Կամ էլ, ինչ իմանամ, գուցե Նիկոլին «փրկելն» է ձեր առաքելությունը կամ ռուսական պասերով Նիկոլին փչացնելը, որ նա Պուտինի համար ավելի սիրելի դառնա:

Վանեցյանը ձեզանից հեռացավ՝ ձեզ վերջնականապես «փչացնելով»:

Այդքանով ձեր թեման կարելի է նույնիսկ ավարտված համարել՝ անցնելով ընդդիմադիր նոր հարթակի ձևավորմանը։

Ի դեպ, այս թեմայով լավ նորություններ ունեմ, բայց ամեն ինչի մասին՝ հերթով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում