Հունիսի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի աշխատուժի զարգացման ազգային աշխատաժողով»-ը։ Միջոցառումը նվիրված էր երիտասարդության, աշխատուժի, աշխատաշուկայի և կրթության հիմնահարցերին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կատարված «Հմտությունների անհամապատասխանությունը աշխատաշուկային» ուսումնասիրության արդյունքները։
Ելույթներով հանդես եկան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։ Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ 4 մեծ պանելային քննարկում՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Ըստ վիճակագրության` տղաների մեծամասնությունն ընտրում է ՏՏ ոլորտը, իսկ աղջիկները` բժշկությունը։ Ցավոք, գյուղատնտեսությամբ զբաղվել նախընտրում են երիտասարդների շատ քիչ տոկոսը։ Շատերն էլ իրենց ապագան ցանկանում են կառուցել արտերկրում, հարցվածների միայն 30 տոկսոն է իր ապագան տեսնում հայրենիքում` Հայաստանում։