ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ըստ ադրբեջանական Тrend-ի, հույս է հայտնել, որ Աստանայում տեղաշարժեր կարձանագրվեն ղարաբաղյան գործընթացում:
Այսօր Աստանա է ժամանել ԵԱՀԿ-ի ԽՎ-ի պատվիրակությունը՝ վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի գլխավորությամբ՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի ԽՎ-ի բյուրոյի նիստին և ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի աշխատանքին:
Ինչպես հաղորդել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի մամուլի ծառայությունը, Էֆթիմիուն ճեպազրույց է անցկացրել լրագրողների համար՝ հայտարարելով, որ տեղաշարժեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որոնց հնարավոր կլինի հասնել ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում: