Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հետպատերազմյան փազլը քանդվում է

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայրենիք կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է խորհրդարանական մանդատը վայր դնելու, ինչպես նաև ՀՀԿ հետ դաշինքի դե յուրե և դե ֆակտո դադարեցնելու մասին: Այլ կերպ ասած, «Պատիվ ունեմ» այլևս գոյություն չունի, եթե իհարկե Արթուր Վանեցյանը չփոխի որոշումը: Առայժմ նա իհարկե մնում է խոսքի տերը, այսինքն վայր է դնում մանդատը այն բանից հետո, երբ մոտ երկամսյա պայքարը այդպես էլ չավարտվեց իշխանափոխությամբ: Վանեցյանը հայտարարել էր, որ, Փաշինյանին չհեռացնելու դեպքում ինքն այլևս չի վերադառնա խորհրդարան: Այդպես էլ անում է և այս դեպքի համար իհարկե կարելի է ասել, որ պահում է պատիվը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը քանդելու գնով: Սակայն, Արթուր Վանեցյանի որոշումը «Պատիվ ունեմ» դաշինքին չէ, որ հարվածում է: «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում և փողոցում ամենևին առաջին ուժը չէր: Առաջին ուժը «Հայաստան» դաշինքն էր՝ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ կազմած, ու Արթուր Վանեցյանը գործնականում հարվածում է «Հայաստան» դաշինքին, որը ներկայումս փորձում է իր համախոհների առաջ փրկել դեմքը՝ վրանները հավաքելու որոշումից հետո:

Արթուր Վանեցյանն իր մանդատը վայր դնելու որոշումով «Հայաստան» դաշինքի համար բավականին բարդացնում է իր համակիրների կամ ընտրազանգվածի մոտ դեմք փրկելու գործընթացը: Իսկ այդ խնդիրը առավել սուր է հենց այն ուժի համար, որը դիտարկում էր իրեն ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի լոկոմոտիվ և կառավարիչ, հավակնում ամրանալ այդ դերում կամ կարգավիճակում: Արթուր Վանեցյանի որոշումը այդ իմաստով է, որ դե ֆակտո հարվածում է ոչ թե «Պատիվ ունեմ» դաշինքին, որը մեծ հաշվով ոչինչ չի էլ կորցնում, այլ «Հայաստան» դաշինքին և Ռոբերտ Քոչարյանին: Սա իհարկե ներընդդիմադիր այն պայքարի , առաջնորդության համար մրցակցության տրամաբանության շրջանակում է, որի մասին խոսել եմ բազմիցս: Դեռևս նախորդ տարի հունիսին խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո արտահայտել եմ կարծիքս, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները իրավիճակային ձևաչափեր են, որոնք հենց ընտրությունից հետո իմաստազրկվելու են իբրև քաղաքական ծրագիր կամ նախագիծ, քանի որ թե Հայաստանում, թե նաև աշխարհում՝ անխուսափելիորեն փոխվելու է իրավիճակ: Եվ ահա, ընտրությունից մեկ տարի անց առկա է մի ձևաչափի կազմալուծում՝«Պատիվ ունեմ»-ի և մյուսի համար բավականին բարդ իրադրության ստեղծում, որովհետև «Հայաստան» դաշինքի համար բարդացնելով «դեմք փրկելու» խնդիրը, Արթուր Վանեցյանը փաստորեն կամա, թե ակամա խթանում է նաև խմորումներ այդ դաշինքի ներսում, կամ առավել սրում արդեն եղածը, այդ կերպ բարձրացնելով նաև այդ դաշինքի կազմալուծման գործընթացների հավանականությունը կամ արագացնելով դրանք: Խորհրդարանական ընդդիմության հետպատերազմյան փազլը գործնականում քանդվում է, զուգահեռ ընթացող՝ նորի համար պայքարով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում