Վանեցյանը ավելի արժանապատիվ գտնվեց, քան նրանք, ովքեր այլ բան էին հայտարարել:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արթուր Վանեցյանը կատարեց իր խոստումը, իսկ մյուս պատգամավորները ձգտում են, որ իշխող ուժը բարձրացնի մանդատից զրկելու հարցը, որպեսզի իրենք զոհի կարգավիճակով հեռանան խորհրդարանից: Հակոբյանը կարծում է, որ Քոչարյան-Սարգսյան տանդեմը քանդեց այս միջոցառումների շարքը․ «Այս զույգի հայտնվելը հրապարակում քանդեց այս միջոցառումների շարքը: Հանրությունը չաջակցելով ցույց տվեց, որ հենց ընդդիմությունն է դավաճանը»: