Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Մոսկվայի բորսայի արժութային շուկայում հայկական դրամով առևտուր կիրականացվի․ առանձին տնտեսվարողների համար սա ձեռնտու է

Շաբաթներ առաջ Մոսկվայի բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելինը հայտարարեց, որ Մոսկվայի բորսան հետաքրքրված է և մտադիր է առաջիկա ամիսներին սկսել հայկական դրամի, ուզբեկական սումի և էմիրաթական դիրհամի առևտուրը:

Եվ ահա հունիսի 27-ին արժութային շուկայում կսկսվի հայկական դրամի առևտուր իրականացվել: Նշվում է, որ նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները։ Սակարկությունների մասնակիցներն ու նրանց հաճախորդները հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ – ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար – հարավաֆրիկյան ռանդ (USD/ZAR), հայկական դրամ – ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար – հայկական դրամ (USD/AMD) և ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB) արժութային զույգերը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս որոշմանը, նշեց, որ դրամի ձեռքբերման տեխնիկական պրոցեսի մեջ ևս մեկ մեխանիզմ է ավելանում, այսինքն՝ նրանք, որոնք դրամի նկատմամբ պահանջարկ են ներկայացնում, օրինակ՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունները, Հայաստանից Ռուսաստան ներմուծում անող ընկերությունները դրամի պահանջարկ են ներկայացնում, այդ պահանջարկը բավարարելու տարբեր մեխանիզմներ կան, հիմնականում բանկերի և փոխանակման կետերի միջոցով է իրականանում, և այստեղ դրան զուգահեռ ավելանում է ևս մեկ մեխանիզմ, այսինքն՝ խոսքը ընդամենը դրամի տեխնիկական ձեռքբերման պրոցեսի մասին է։ Նրա խոսքով՝ միգուցե առանձին տնտեսվարողների համար ավելի հեշտացում է ենթադրում։

Ռուսաստանը, Քթոյանի խոսքով, այս քայլին գնաց, որովհետև ակնկալվում էր հայելային հակառակ պրոցես․ սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է՝ իր գործընկերներն առանձին ապրանքատեսակների համար վճարում կատարեն ռուսական ռուբլով։

«Սա ինչ-որ առումով ցույց տալու համար է, որ եթե մենք պահանջում ենք մեր գործընկերներին առևտուր կատարել մեր արժույթով, մենք պատրաստ ենք մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների հետ առևտուրը կատարել իրենց երկրի արժույթով, այսինքն՝ այստեղ որևէ կաշկանդվածություն չկա, և բորսայում դրամով առևտուրը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ընդհանուր առմամբ հետևյալ խնդիրն է, արժույթը փոխանցել տվյալ երկրի տարածքում, և կա նաև ազատ փոխարժեք հասկացությունը, որը նշանակում է, որ քո երկրում եղած արժույթը կամայական երկրում դու կարող ես փոխարկել այդ երկրի ազգային արժույթով և կատարել գործարքներ։ Հիմա ազատ փոխարկելի արժույթներ քիչ են, դոլարով ցանկացած երկրում կարող ես փոխարկել այդ երկրի արժույթով և ազատ առևտուր անես, հիմա արժույթների համար կարևոր բնութագրիչ է հանդիսանում, որ հնարավորություն է ընձեռվում այդ արժույթը որևէ այլ երկրում փոխարկել տվյալ երկրի արժույթով, սա դրական է և նպաստում է տվյալ արժույթի փոխարկելիության շրջանակի ընդլայնմանը։ Եվ հիմա այս քայլը կարելի է դիտարկել որպես հայկական դրամի փոխարկելիության սահմանի որոշակի ընդլայնում, իհարկե, սահմանափակ չափով»,-հավելեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում