Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Վրաստանի վարչապետը Հայաստանի վարչապետի «հետքով». Դոհա-Դիլիջան-Դոհա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Կատարի Պետություն: Վրաստանի վարչապետի այցը արժանի է ուշադրության, մասնավորապես այն «հետագծի» բերումով, որ կա այդ այցից առաջ: Վրաստանի վարչապետը հունիսի 18-ին Դիլիջանում էր, ուր ժամանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար: Իսկ Դիլիջանում այդ հանդիպումից օրեր առաջ Կատարի Պետություն պաշտոնական այց էր կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիլիջանում Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպման վերաբերյալ անդրադարձում դիտարկել էի այդ հանգամանքը, որ հայ-վրացական բարձր մակարդակի հերթական՝ չհայտարարված հանդիպման համատեքստում թերևս պետք է ուշադրության արժանացնել նաև Հայաստանի վարչապետի Կատար այցելության հանգամանքին: Այդ իմաստով իրապես հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը փաստորեն անմիջապես նախորդում է Իրակի Ղարիբաշվիլիի Կատար այցին:

Անկասկած է, որ Հայաստանն ու Վրաստանը Կատարի հետ հարաբերության առումով ունեն անշուշտ իրենց ուրույն օրակարգը, սակայն նույնքան անկասկած է և այն, որ Հայաստանն ու Վրաստանը կովկասյան ռեգիոնում՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում ունենալով ընդհանուր մտահոգություններ և հետաքրքրություններ, գործնականում ընդհանուր օրակարգ կարող են ունենալ նաև Կատարի հետ հարաբերության իմաստով: Ինչպես նշել եմ հայ-վրացական դիլիջանյան բարձր մակարդակի հանդիպման անդրադարձի առիթով նախօրեին, Կատարը գործնականում յուրօրինակ «խաչմերուկ» է, որտեղ հատվում են մի քանի ռեգիոնների և խոշոր ուժային կենտրոնների օրակարգեր: Այդ «խաչմերուկի» հանդեպ հայ-վրացական «հաջորդական» հետաքրքրությունը կարող է վկայել այն մասին, որ Երևանն ու Թբիլսին ունեն այդ «խաչմերուկում» երթևեկության համատեղ մասնակցության որոշակի պատկերացում կամ գաղափար:

Մասնավորապես, այստեղ նվազագույնը կարող է դիտարկվել «փորձի» փոխանակման խնդիրը, իհարկե բովանդակային առարկայականության և մեթոդական աջակցության տրամաբանությամբ, եթե ստացվի պայմանավորվել այդ հարցում Կատարի իշխանության հետ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի և Վրաստանի համար շատ կարևոր է, որպեսզի «խաչմերուկային» տրամաբանությունը գերակայի նաև Կովկասում, կամ այլ կերպ ասած՝ Կովկասով անցնող աշխույժ տնտեսա և ռազմա-քաղաքական վեկտորները ունենան նվազագույնը խաչմերուկային տրամաբանություն, ինչը թույլ կտա ստանալ նվազ ռեսուրսների պայմաններում առավելագույն բալանսավորվածության և ճկունության միջավայր: Այդ իմաստով հատկանշական է, որ Երևանը բառի ուղիղ իմաստով է առաջ քաշել «հայկական խաչմերուկի» գաղափարը, որն իհարկե առայժմ զուտ հայաստանյան իշխանության հռետորաբանության շրջանակում է, սակայն որոշակիորեն արտացոլում է առաջնահերթություններ, որ կարևոր են նաև Վրաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում