Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Որոշները գալիս են պաշտոնի նպատակադրված՝ կաշառք վերցնելու անհագ ցանկությամբ

Վերջերս պարզվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, 2020թ. հուլիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2021թ. համացանցում հայտարարություն է տեղադրել՝ համայնքային սեփականություն հանցիսացող 6553.42քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքից 1000քմ մակերեսով հողակտորը 14.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ և նույն թվականի սեպտեմբերին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված մակերեսով հողատարածքը 10.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել:

Այնուհետև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքի իր աշխատասենյակում հիշյալ հողատարածքի գնորդից, ուղղակի դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողությունների կատարմանը նպաստելու համար, այն է՝ վաճառվող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու, համայնքին պատկանող հողի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացն սկսելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու համար, անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.000 ԱՄՆ դոլարի կաշառք:

Համայնքի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած կաշառքի դեպքին,  «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց՝ վերացել է միայն համակարգային կոռուպցիան, իսկ ըստ համաթվերի՝ սովորական կոռուպցիան կա, փրկություն դրանից՝ ոչ․ «Ցավոք, աշխարհում չկա մի երկիր որտեղ կոռուպցիա չկա, պարզապես պետք է դա մեղմել, կանխել, հետևանքները չեզոքացնել, հաճախականությունն ու ռիսկերը նվազեցնել:

Կա թղթի վրա գրված հստակ գործիքակազմ, կա մասնագիտացված իրավական համակարգ, շուտով կսկսի գործել հակակոռուպցիոն դատարանը, այսինքն՝ կան բոլոր միջոցները, որոնք կարող են կանխել կոռուպցիոն դեպքերը, սակայն չկա դրա ճիշտ կիրառումն ու քաղաքական կամքը, որն էլ իրականում դժվար բան է: Ունենալ իշխանություն ու լայն լիազորություններ, սակայն դա չօգտագործել անձնական շահերի ու հարստացման համար՝ գիտակցելով դրա վնասները ժողովրդին՝ քաղաքական կամք է: Ի վերջո, այստեղ կա ևս մեկ հետ պահող հանգամանք՝ պատասխանատվության ենթարկվելը»:

Պարոն Հոկտանյանի նշմամբ՝ դժբախտաբար, ՀՀ-ում աշխատավարձերը ցածր են, բայց եթե դու համաձայնել ես ստանձնել որևէ պաշտոն, գիտակցում ես դրա պատասխանատվությունն ու գիտես վարձատրության չափը, սակայն վերջնարդյունքում վերցնում ես կաշառք, հետևաբար դու ի սկզբանե ունեցել ես դրա մտադրությունը և արել ես դա մեկ նպատակի համար՝ հարստանալու:

«Եթե պաշտոնյան մաքուր է՝ փորձում է այլ եկամուտներ գտնել՝ առանց կաշառքի, լինում է նաև, որ ընտանիքն ապահովված է ու պաշտոնյան դրա մասին չի էլ մտածում, նվիրվում է իր աշխատանքին: Ցավոք, որոշները գալիս են պաշտոնի նպատակադրված՝ կաշառք վերցնելու անհագ ցանկությամբ»,-նշեց Հոկտանյանը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում