Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ՀՀ նախկին պաշտոնյաներն իրենց կոռուպցիոն եկամուտներն իրացրել են հենց ԱՄՆ-ում, կնքված հուշագիրը խիստ կարևոր է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները:

Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները:

Այցի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ ստորագրված համագործակցության հուշագիրը շատ կարևոր է․ «ԱՄՆ հետաքնությունների դաշնային բյուրոն ունի բավարար փորձ և գիտելիք կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման քննության ուղղությամբ։ Դա ՀՀ իրավապահ մարմինների հետ փոխանակելը շատ արդյունավետ կլինի, մյուս կողմից էլ՝ գիտենք, որ շատ կոռուպցիոն եկամուտներ իրացվել են հենց Միացյալ Նահանգներում։ Այնպես որ այդ համագործակցությունը շատ տեղին  կլինի, քանի որ կրկնում եմ, ՀՀ նախկին պաշտոնյաների շատ եկամուտներ  իրացվել են հենց Միացյալ Նահանգներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հարցին պետք է մոտենանք ոչ թե այն տեսանկյունից, թե արևմտյան, արևելյան կամ հյուսիսային ուղղությամբ ենք համագործակցում, այլ ելնենք հետևյալ սկզբունքից՝ ինչքանով է դա նպաստում Հայաստանում ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ խնդիրների լուծմանը։Երկրորդ՝ կոռուպցիոն հանցագործությունները թիվ մեկ մարտահրավերն են ժողովրդավարական կառավարման համար։ Եվ այդ առումով  անշուշտ պետք է համագործակցել։ Ոչ միայն Միացյալ Նահանգների, գուցե  պետք է նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի  հետ համագործակցենք, բայց հաստատ ոչ Բելառուսի կամ Ռուսաստանի։ Վերջին երկու երկրներում կառավարման համակարգը կոռուպցիոն է»։

Արթուր Սաքունցը համարում է, որ եթե համագործակցությունը թղթի վրա չմնա, շարունակվի, խորացվի ու գործնականում իրականացվի՝ միանշանակ մենք դրանից կշահեն․ «Արդեն երկար տարիներ է կոռուպցիան ձեռք է բերել վերազգային բնույթ։ Այսինքն՝ կոռուպցիան չի սահմանափակվում միայն տվյալ պետության սահմաններով և այդ առումով տարբեր պետությունների ջանքերը պետք է լինեն համատեղ։ Բոլոր այն պետությունները, որոնք կամք ունեն կոռուպցիայի դեմ պայքարել՝ պետք է համատեղեն իրենց ջանքերը, որպես այդպիսին դրանք ժողովրդավար պետություններն են»։

Մեր զրուցակիցը համարում է, որ նաև Հայաստանի անվտանգային տեսանկյունից նման համագործակցությունը շատ կարևոր նշանակություն ունի, սակայն նաև նշում է, որ հուշագրերը պարտավորեցնող բնույթ չունեն․ «Խոսքն այստեղ մտադրության մասին է։ Աստիճանաբար դա կարող է նյութականանա ավելի կոնկրետ համագործակցության ձևերով՝ տեխնիկական, գիտելիքների, փորձի փոխանակում, համատեղ գործողությունների մշակում»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում