Վարդազարյանի արածը կարմիր գիծ է, պետք է շատ դաժան ձևով պատժել «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով Վարդազարյան-Ջհանգիրյան սկանդալային ձայնագրությանը:
Քաղաքագետի խոսքով՝ Վարդազարյանին որևէ մեկը աշխատանքի չի ընդունի, նրան պետք է կալանավորեն ու տանեն մենախուց:․ «Վարդազարյան-Ջհանգիրյան խոսակցությունից շատ վատ բաներ լսեցինք: Ջհանգիրյանը որոշ ժամանակ հետո պետք է հրաժարական ներկայացնի և արժանապատիվ ձևով հեռանա»:
Անդրադառնալով մամուլի այն տեղեկությանը, թե այսօր ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պետք է հանդես գա հայտարարությամբ և հնարավոր է մանդատը վայր դնի, Անտինյանը նշեց․ «Եթե նույնիսկ ընդդիմության մեջ մի Դանկո հայտնվի, լինելու է անիմաստ զոհ: Վանեցյանը թույլ է տվել կոպտագույն սխալ, Սարգսյանին միանալով հրաժավել է սկզբունքայնությունից: Եթե նույնիսկ Վանեցյանը հրաժարվի մանդատից, դա նրան չի փրկի»: