Wednesday, 24 04 2024
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի կարևոր հայտարարությունը Երևանում

«Դուք ենթադրեցիք, որ այդ համատեքստում ԱՄՆ-ը դադարեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։ Դա ճշգրիտ չէ։ ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում», Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդը, որը ռեգիոնալ այցով գտնվում էր Կովկասում, եղել էր Բաքվում, Թբիլիսիում, հետո ժամանել Երևան:

Դոնֆրիդը  Մինսկի խմբի համանախագահության մասին այդ հայտարարությունն արել է ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցի, որը վերաբերել է ուկրաինական պատերազմից հետո ՌԴ հետ համանախագահության ձևաչափի աշխատանքից հրաժարվելու մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությանը: Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում հայտարարում է, որ Լավրովը ճիշտ չէ՝ իրենք չեն հրաժարվում աշխատել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Ավելին, լրագրողի ճշտող հարցին՝ գործակցելով Ռուսաստանի հե՞տ, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը պատասխանում է բավականին հստակ. «Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»: Սա անշուշտ կարևոր հայտարարություն է, որը մի կողմից պատասխանելով որոշ հարցերի, մյուս կողմից իհարկե առաջացնում է նոր հարցեր: Մասնավորապես, եթե ԱՄՆ չի հրաժարվել համանախագահության ձևաչափում աշխատել ՌԴ հետ, ապա այդ դեպքում ինչու՞ էր այդ մասին հայտարարում Լավրովը և ինչու՞ էր ուշանում ԱՄՆ հակադարձումը կամ այսպես ասած հերքումը: Ավելին, հետագա գործողությունները ցույց տվեցին, որ համանախագահները իսկապես չունեն միասին աշխատելու մտադրություն և գործում են առանձին:

Իրավիճա՞կ է փոխվել կամ փոխվում և արդյո՞ք Միացյալ Նահանգների պետքարտուղարը Երևանից՝ ռեգիոնալ այցի արդյունքում որևէ առաջարկ է անում Ռուսաստանին, համանախագահության ձևաչափով աշխատանքը վերսկսելու համար: Թե՞ Լավրովը փորձում էր համանախագահության հանդեպ Ռուսաստանի հետաքրքրության ու շահագրգռության բացակայությունը մատուցել այնպես, որ պատասխանատվությունը մնա ԱՄՆ և Ֆրանսիայի վրա: Բոլոր դեպքերում, պետք է նկատել նաև, որ համանախագահության ձևաչափում աշխատելու մասին ամերիկացի դիվանագետի հայտարարությունը դեռ պետք է ստանա գործնական դրսևորում, և քանի դեռ այն չկա, հայտարարությունը կարող է պարզապես նշանակել, որ ձևաչափը պահպանում են և այդ հարցում կա ընդհանուր հետաքրքրություն, սակայն անմիջական աշխատանք այդ ձևաչափում՝ որևէ մեկը չի գտնում նպատակահարմար: Եվ արդյո՞ք դրանից չէ, որ փորձում է օգտվել Իլհամ Ալիևն ու հայտարարել, թե Մինսկի խումբ չկա և չկա համանախագահության անհրաժեշտություն, որովհետև ինքը լուծել է հարցը: Նաև այդ առումով է իհարկե կարևոր, որ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը Երևանում հայտարարում է հակամարտության կարգավորված չլինելու և համանախագահի կարգավիճակում կարգավորման հասնելու ԱՄՆ հանձնառու լինելու մասին: Բայց, վերստին, դրանք լինելով իհարկե կարևոր հայտարարություններ, ներկայիս տուրբուլենտ և անկանխատեսելի միջազգային իրադրության պայմաններում շատ քիչ են՝ իրավիճակի ստույգ գնահատման կամ ամբողջական դիտարկման լիարժեք ելակետ ընկալվելու համար: Չափումը պետք է կատարվի ըստ աշխատանքի, հետևաբար պետք է սպասել, թե երբ կլինի կոնկրետ համատեղ աշխատանքի նախաձեռնություն և որտեղից կլինի այն: Ի վերջո, ձևաչափից չհրաժարվելն ու համատեղ աշխատանքի պատրաստ լինելը դեռևս տարբեր բաներ են, թեև չհրաժարվելն անշուշտ կարևոր բան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում