Thursday, 30 06 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը
Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել
Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Արագածոտնի մարզի Կոշ և Ուջան բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Հունիսի 28-ին Հայաստանում ծնունդների թիվը
Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանի հավաքականը հաղթեց ջախջախիչ հաշվով
Եթե դա չի հուզում ռուսներին, պարսիկներին, ինչո՞ւ ենք մենք ընկնում ոտքի տակ
Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԴԽ
Երևանի հետ հարաբերությունների հաստատման համար Անկարան սպասում է ուկրաինական պատերազմի ելքին
Երբ տարվում ենք կեղծ օրակարգերով ու ապուշություններով, դրա համար վճարում ենք ապագայում, այս դեպքում` շատ մոտ ապագայում
Ընդդիմութան տապալումից հետո այսօր Փաշինյանն ավելի լեգիտիմ է, քան 2018-ին
Երևանում և 4 մարզերում հոսանքազրկումներ կլինեն․ ՀԷՑ
Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժանք է անցկացրել
«Զվարթնոցի» այցելուները հնարավորություն կունենան տեսնելու տաճարը վերակազմված տարբերակով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին
21:00
Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
20:50
Խարկովում ռուսական ուժերը 2 դպրոց են ոչնչացրել
«Պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»․ Զախարովա
Համատեղ ծրագրեր հայ և սերբ երիտասարդների մասնակցությամբ. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում
20:20
«Թրամփը կոչ է արել՝ գրոհել Կապիտոլիումը». Սպիտակ տան նախկին աշխատակից
20:10
Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ի բանակային կորպուսներից մշտական շտաբ ստեղծել Լեհաստանում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Խերսոնի մարզը պատրաստվում է «ինքնորոշման հանրաքվեի»
ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս

Եթե դոլարի նկատմամբ դրամի արժևորումը տևական ժամանակ պահպանվի, կմեղմի գնաճային ճնշումները. տնտեսագետ

Եթե դոլարի փոխարժեքի նվազմանը նպաստող գործոնները երկար պահպանվեն, այսինքն` դրամի արժևորումը տևական լինի, ապա կարող է դրականորեն ազդել գնաճային ճնշումների վրա, սակայն այդ սցենարի դեպքում որոշակիորեն կարող են տուժել արտահանողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը՝ անդրադառնալով նաև հարցին, թե արդյոք դրամի արժևորման պայմաններում մոտ ժամանակներս հնարավո՞ր է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում:

Անդրադառնալով դրամի արժևորման վրա ազդող գործոններին՝ տնտեսագետը նշեց, որ գործոնները շատ են: «Դրամի արժևորման հիմնական փուլը սկսվեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով պայմանավորված Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ: Բանկային համակարգն էլ որոշակի սահմանափակումներ ունի այս առումով, չի կարող անվերջ արտարժույթ կլանել, ու սա էլ բերում է նրան, որ պարբերաբար արտարժույթի փոխարժեքը նվազում է: Եվ արժևորման հարցում հիմնական ճնշող գործոնը դա է»,-ասաց Աղաբեկյանը:

Դրամի արժևորման համար գործոն է նաև սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այսպիսով դրամ-դոլար փոխարժեքի ձևավորման հիմնական գործոններն առաջարկն ու պահանջարկն են: Հարցն այն է, թե այդ առաջարկ-պահանջարկը ձևավորող ինչպիսի խթաններ են լինում: Հաճախ լինում են նաև էմոցիոնալ ազդեցություններ, երբ ինչ-որ իրավիճակում մարդիկ ակնկալում են փոխարժեքի տատանումներից մեծ օգուտ ստանալ:

«Այդ էմոցիոնալ փուլն, օրինակ, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների սկիզբն էր, երբ մեզ մոտ շատերը խուճապի մատնված դոլար էին գնում՝ ենթադրելով, որ դոլարի փոխարժեքը պետք է աճի: Սակայն Կենտրոնական բանկի կարծիքով, իմ կարծիքով էլ մեր բնակչության զգայունությունն այդ առումով որոշակիորեն նվազում է, որովհետև գիտակցում են, որ դժվար է կարճ ժամանակահատվածում որոշակի կանխատեսումներ անել և փորձել փոխարժեքի տատանումներից մեծ օգուտներ ստանալ, և արդյունքում իրենց վրա ռիսկեր են վերցնում»,-ասաց տնտեսագետը:

Առհասարակ ազդող գործոններ կարող են լինել նաև միջբանկային շուկաներում ձևավորված որոշակի առաջարկի, պահանջարկի նորմատիվները, որոնք էլ իրենց հերթին ազդում են փոխարժեքի վրա: Բանկերն ունեն ներգրաված միջոցների պահուստավորում իրականացնելու նորմատիվներ և այլն: Պետք է շուկայում, որպես առաջարկի և պահանջարկի գործոններ, նկատի ունենալ նաև ներմուծման և արտահանման ծավալները:

Իսկ արդեն որոշակի ժամանակահատված դոլարի նկատմամբ դրամի արժևորման արդյունքներն և հետևանքները պատկերացնելու համար նախ պետք է հասկանալ, թե այդ գործընթացն ինչքան կտևի:

«Քանի որ անորոշությունները մեծ են, հիմնական պատճառները ռուս-ուկրաինական ռազմական գործողություններն են ու տարածաշրջանային ինչ-որ գործընթացներ, ավարտի մասին պատկերացում ունենալու համար պետք է հասկանալ, թե երբ է ավարտվելու՝ հասկանալու՝ նոր իրավիճակ է ձևավորվում նոր գնո՞վ, թե՞ հոսքերը դադարելուց հետո շուկան պետք է վերադառնա նոր, ավելի հավասարակշիռ փոխարժեքի ձևավորման»,-ասաց տնտեսագետը:

Ժամանակահատվածի առումով կանխատեսումներ անելը բարդ է, հետևաբար, ըստ փորձագետի, պետք է դիտարկել սցենարներ: Եթե սա երկար տևի, ապա տնտեսագետի գնահատմամբ, այն դրական առումով որոշակիորեն իր ազդեցությունն է ունենալու գնաճի վրա:

«Քանի որ ներմուծվող ապրանքների գները կախված են արտարժույթի փոխարժեքից, տևական ժամանակ մնալու արդյունքում, իմ կարծիքով, այն իր դրական ազդեցությունն է գործելու դրա վրա: Մյուս կողմից էլ արտահանողներն են որոշակիորեն տուժելու: Ամեն ինչ կախված է տնտեսական քաղաքականությունն իրականացնողներից՝ Կառավարությունից, ԿԲ-ից, որոնք համապատասխան քայլեր կիրականացնեն՝ իրավիճակը նորմալ հունով տանելու համար»,-ասաց նա:

Արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ դրամն արժևորվել է, սակայն Հայաստանում մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս: Թե ինչո՞ւ դրամի արժևորման ազդեցությունը դեռևս չի զգացվում գների վրա՝ տնտեսագետն ընդգծեց, որ նախ պետք է հասկանալ գնաճի պատճառները:

«Գնաճի պատճառը հիմնականում միջազգային շուկաներում գների աճն է: Եթե միջազգային շուկաներում գների աճը համեմատենք հայաստանյան շուկայում գների աճի հետ, կարող է պարզվի, որ մեզ մոտ ինչ-որ ապրանքների գներ ավելի քիչ են աճել, քան միջազգային շուկաներում: Այսինքն՝ որոշակի առումով հնարավոր է, որ փոխարժեքն իր ազդեցությունն ունեցել է գնաճի վրա: Բայց դա գնահատելը բարդ խնդիր է, որովհետև պետք է հասկանալ, թե դրանք ո՞ր ապրանքային խմբերն են, այդ ապրանքների ո՞ր մասն ենք ռուբլիով ներմուծում, ո՞ր մասը՝ դոլարով. ռուբլու փոխարժեքն էականորեն չի փոխվել, նաև պետք է հասկանանք, թե այդ ապրանքային խմբերն ինչպիսի՞ փոփոխություններ են կրել միջազգային շուկաներում»,-ասաց Աղաբեկյանը:

Ազդեցությունը կզգացվի, երբ գործոնները շուկայում ավելի տևական ժամանակ պահպանվեն: Տնտեսագետը նշեց՝ ներմուծողներն էլ պետք է որոշակիորեն խուսափեն իրենց վրա ռիսկ վերցնելուց՝ կարճաժամկետ տատանումների ժամանակ գներ նվազեցնելով, նրանք ինքնարժեքի վերանայումն այդքան հեշտությամբ չեն անի, քանի որ չգիտեն, թե այդ գործոնները շուկայում որքան կտևեն:

Կարելի՞ է համարել, որ եթե դոլարի փոխարժեքը չնվազեր, ապա Հայաստանում գնաճն ավելի բարձր կարող էր լինել՝ տնտեսագետն ասաց՝ ենթադրում է, որ դա իր ազդեցությունը որոշակի ապրանքային խմբերի վրա ունենում է, ուղղակի կոնկրետ ապրանքներ առանձնացնել դեռևս հնարավոր չէ:

Տնտեսագետը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք դոլարի փոխարժեքի նվազման, դրամի արժևորման պայմաններում հնարավո՞ր է մոտ ժամանակներում գազի, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Սովորաբար, արտադրողը դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, սակայն այս պարագայում Աղաբեկյանը չի կարծում, որ մոտ ժամանակներս նմանատիպ քայլ կարվի: Պետք է նկատի ունենալ, թե որքան այդ գործոնները կմնան շուկայում, և այս փոխարժեքի պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի ի՞նչ ինքնարժեք է ձևավորվում: «Դա էական ազդեցություն կարող է ունենալ սակագների, գների վրա՝ երկարաժամկետ կտրվածքով այդ գործոնների անփոփոխ մնալու պայմաններում»,-ասաց Աղաբեկյանը:

Ամփոփելով առկա իրողությունները՝ տնտեսագետը կարծում է, որ դրամի արժևորումը ամենամեծ ազդեցությունը ունենալու է գնաճի վրա: «Երբ առկա գնաճային ճնշումներն արտաքին միջավայրից են գալիս, փոխարժեքի փոփոխությունն այս ուղղությամբ որոշակի մեղմող դեր կկատարի: Մյուս կողմից էլ բացասական հետևանքները կարող ենք տեսնել արտահանողների դիրքերի թուլացման տեսքով, ինչը տնտեսության համար գլոբալ խնդիր է»,-ասաց նա:

Աղաբեկյանն այս պարագայում կարևորեց կառավարության, ԿԲ-ի քաղաքականությունը, դրա ճիշտ կոորդինացումը: ԿԲ-ն այս պահին պարբերաբար արտարժույթի առք է իրականացնում, ինչի արդյունքում էլ, ըստ տնտեսագետի, վերջին օրերին նկատվում է դոլարի որոշակի արժևորում:

«ԿԲ-ն դա պարբերաբար անում է: Սակայն պարբերաբար դոլարի առքը շուկայից՝ ենթադրում է դրամի ներարկում շուկայում, որն էլ իր հերթին կարող է գնաճ առաջացնել»,-ասաց Աղաբեկյանը:

Նա նկատեց՝ կան գործիքներ՝ պահուստավորման նորմատիվների որոշակի փոփոխություններ, բանկերի դրույքների նորմատիվների փոփոխությունները: Բայց միայն մեկ գործիքի կիրառումը, տնտեսագետի կարծիքով, որոշակի լրացուցիչ ռիսկեր, նաև՝ այդ գործիքի կիրառման որոշակի ժամկետներ ունի՝ ազդեցության առումով: Այսպիսով, Աղաբեկյանը կարևորում է Կառավարության և ԿԲ-ի քաղաքականության ճիշտ կոորդինացումը, նաև որոշակի տուժող ոլորտներին աջակցությունը՝ հարկային արտոնությունների կամ սուբսիդիաների տրամադրման տեսքով, որն այդ ոլորտի մրցունակությունը կմեծացնի միջազգային շուկաներում կամ արտահանողների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում