Saturday, 20 08 2022
Ինչպես չխփվեց գոլը․ «Փյունիկի» քայլը դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ
Եվրոպա լիգա. «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Շերիֆի» հետ
Ունենք-չունենք մի ստադիոն ունենք․ Չխանգարենք այսօր «Փյունիկին»
«Փյունիկ»-«Շերիֆ»․ Բուքմեյքերների կարծիքը
Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակից «Շերիֆը»․ Կարևոր փաստեր․․․
Յուրա Մովսիսյանի ճիշտ դիտարկումը․ Սպերցյանի և Զախարյանի տարբերությունը․․․
12:20
Ամոյանը մնաց և նվաճեց ոսկի, իսկ Արոնյանը․․․
Առանց ֆուտբոլ Հայաստա՞ն․ Ովքեր «Հանրապետականը» հասցրին անդունդի եզրին․․․
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը
Մեծ ռևանշի ժամանակը․ Հաղթել Մադրիդի «Ռեալին» հաղթած մրցակցին․․․
«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել․ ՀՖՖ-ի և «Փյունիկ» համատեղ հայտարարությունը
Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Արոնյանին
Այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը․ Գաբրիել Սարգսյան
Ինչպես «Զվարթնոցում» դիմավորեցին շախմատի օլիմպիական փոխչեմպիոններին
Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր․ Կարեն Գիլոյան
16:38
Ուղիղ․ Շախմատի Հայաստանի հաղթանակած հավաքականը վերադառնում է տուն
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
«Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոնին և կմրցի «Շերիֆի» հետ
18:23
Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման. Արոնյանը շնորհավորել է նախկին թիմակիցներին
13:20
Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
13:03
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային
Թասիբի խաղ «Հանրապետականում»․ Ինչ խնդիր պետք է լուծի «Փյունիկը»
09:40
Շախմատային օլիմպիադա․ Հայաստան-Իսպանիա․ Ուղիղ հեռարձակում
18:06
Հայաստանի հավաքականը գեղեցիկ ոճով հաղթեց Ադրբեջանին
13:16
Շախմատի օլիմպիադա․ Ադրբեջան-Հայաստան․ Ուղիղ հեռարձակում
12:10
Որոշման արժեքը․ Օլիմպիական չեմպիոնը հանդես կգա Հայաստանի հավաքականում, թե՞…
10:16
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ
Փառահեղ. Հայաստանի հավաքականը հաղթեց Հնդկաստանին
Իմ ազգանունը Սպերցյանը է․ Ինչպես ծագող աստղը հայտվեց Հայաստանի հավաքականում

Սպերցյանը պետք է հեռանա․ Նոր իրավիճակ հայ ծագող աստղի շուրջ

Եվրոպական ո՞ր թոփ լիգայում կարիերան կշարունակի հայկական ֆուտբոլի ծագող աստղ Էդուարդ Սպերցյանը։ Վերջին օրերին շատ է խոսում «Կրասնոդարի» հայ տաղանդի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու մեծ հավանականության մասին մասին։ Մեր հավաքականի կիսապաշտպանի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ։ «Սպերցյանի կարիերան, սպասվածից արագ է զարգանում: Բոլոր մասնագետները նշում են, որ նա մեծ ֆուտբոլիստ կդառնա: Մի քանի օր առաջ երբ ես խոսեցի նրա հետ, ինձ ասաց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի ակումբների կողմից հետաքրքրության կա: Կարևոր է, որ նա հեռանա «Կրասնոդարից» և կարիերան շարունակի Եվրոպայում»,- Metaratings պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է մեր ազգայի թիմի դարպասապահների միազիչ Ռոման Բերեզովսկին։ Ի դեպ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, հոլանդական և իտալական մի շարք ակումբներ։ Չմոռանանք, որ հունիսի 4-ին Սպերցյանի տպավորիչ գոլի շնորհվ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում Երևանում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։

Գոլ, որն ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց լավագույնների շարքում։ Գոլ, որը մեծացրեց հետաքրքրությունը հայ տաղանդի նկատմամբ։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ֆրանսիական «Մոնակոն» և «Մարսելը»։ Սպերցյանի Լիգա 1-ում հայտնվելու մասին տեղեկություն էին տարածել նաև Ֆրանսիական լրատվամիջոցները: Ավելին նշվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստը գտնվում է ոչ միայն վերը նշված երկու թիմերի դիտակետում։ Նշվում է սակայն, որ Սպեցյանի տրանսֆերի համար իրական որս են սկսել «Մոնակոն» և «Մարսելը»։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների «Մոնակոյի» ներկայացուցիչները արդեն կան են հաստատել Սպերցյանի գործակալի հետ և քննարկել են ամռանը նրա հնարավոր տեղափոխությունը։Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 27 հանդիպման, դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Այս տարվա մայիսին Սպերցյանի տրանսֆերը կրկնապատկվել էր և նա հանդիսանում է մեր ազգային թիմի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Առաջին տեղում ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 8 միլիոն եվրոյով։

Ինչևէ, այս տարվա մարտի 7-ին ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել ռուսական լիգաներում ելույթ ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ։ Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ֆուտբոլային գերատեսչությունը Ռուսաստանում ելույթ ունեցող օտարերկրացի խաղացողներին թույլատրել էր միակողմանիորեն խզել պայմանագրերն ակումբների հետ։ Մասնավորապես, ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներների ինչպես նաև մարզիչների Ռուսաստանից հեռանալու գործընթացը հեշտացնելու համար, ընդունվել է հետտևյալ օրենքը․ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո հանդես եկող ակումբների հետ մինչև մարտի 10-ը փոխադարձ համաձայնության չգալու պարագայում, արտասահմանցի խաղացողներն ու մարզիչները իրավունք կունենան միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը ՌՖՄ-ին առնչվող ակումբների հետ մինչև Ռուսաստանում մրցաշրջանի ավարտը՝ 2022 թ. հունիսի 30-ը։ Փետրվարի 28-ին պայմանավորված ռուսական զինված ուժերի Ուկրաինա ներխուժմամբ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ոևոշմամ Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել էր միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցի նաև ռուսական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները։ Ունենալով հայկական անձնագիր Սպերցյանը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Կրասնոդարի» հետ, բայց․․․։

Ստեղծված իրավիճակում հավական է, որ «Կրասնոդարի» ղեկավարությունը համաձայնվի ժամանակից շուտ վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նշենք որ «Կրասնոդարի» սեփականատերը հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին է։ Կարծում ենք վերջինս չի խոչընդոտի հայ ֆուտբոլիստի առաջխաղացմանը կարիերայում։ Ավելին, վաճառելով Սպերցյանի տրանսֆերը «Կրանոդարը» կլորիկ գումար կստանա։ 21-ամյա Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։

Մոտ մեկ տարի առաջ Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը՝ նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ Թե Եվրոպական որ թիմում կհայտնվի Սպերցյանը մոտ ապագայում պարզ կդառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում