Մինսկում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ձևաչափով նիստը Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի մասնակցությամբ։ Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԲԵԼՏԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման ներդրման հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ գործողությունների ծրագիրը:
Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվեն ԵՏՀ 2021 թվականի հաշվետվությունները՝ հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիտորինգի վերաբերյալ։ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման օրակարգում է էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության, միջկառավարական խորհրդի նախկին հանձնարարականների կատարման հարցերը։