Monday, 03 10 2022
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
19:45
Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
Ով կլցնի հարավկովկասյան անվտանգության վակուում. Հունաստանի նախարարի բաց խոսքը
Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին
Ժամանակավորապես կփակվի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող ուղեանցը
ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար
Ադրբեջանը շտապում է, քանի որ արձանագրել է՝ Հայաստանը ոտքի է կանգնում
COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին. փորձագետ
Մոբիլիզացիա ռուսական ձևով. Զինկոմներից հորդորում են իրենց հետ վերցնել զրահաբաճկոն, սաղավարտ և այլ անհրաժեշտ իրեր
ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության տարածքը շփոթում է Արցախի հետ
18:30
Իրանը հայտնել է 7 մլրդ դոլարի ակտիվների վերադարձի մասին
Երևանում տների գները անցել են Մոսկվայի և Պետերբուրգի գներին. Վահան Քերոբյան
18:25
Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին
Կլաարի գործունեությունը քաղաքական է․ Դիմելու եմ՝ ներկայացնելու ապացուցող տեսանյութեր
Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը
Նախկին նախագահների ձևաչափին «տրված» իշխանության «պետպատվերը»
Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է համարում
17:50
Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին
17:46
Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում
17:42
ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17:41
Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու
Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել․ Բաբաջանյան
Խաբարովսկում մոբիլիզացածների կեսին սխալմամբ են կանչել
ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է «… և արցունքը փոխեց իր համը» գրքի հեղինակ, հադրութցի Վիկա Ավետիսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երևան տեղափոխված 11-ամյա Վիկա Ավետիսյանին և նրա մորը՝ Ալյոնա Ավետիսյանին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «UNICOMP» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի ղեկավար Սուսաննա Բալդրյանը:

Երևանի Նոր-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում սովորող Վիկա Ավետիսյանն օրեր առաջ նամակ էր գրել ԿԳՄՍ նախարարությանը՝ բարերարի օգնությամբ տպագրված «… և արցունքը փոխեց իր համը» հեքիաթների իր գրքի սպառմանն աջակցելու խնդրանքով: Գրքերի վաճառքից ստացված գումարով հադրութցի Վիկան ուզում էր համակարգիչ գնել՝ նոր մտքերն ու ստեղծագործությունները ոչ թե թղթին, այլ համակարգչին հանձնելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը արձագանքել է նամակին՝ ոչ միայն գնելով Վիկա Ավետիսյանի հեքիաթների գրքերը, այլև նրան համակարգիչ նվիրելով: «UNICOMP» ընկերության կողմից տրամադրված նոթբուքն այսօր գտավ իր տիրոջը:

«Շատ լավ է, որ համարձակորեն գաղափարներդ իրականացնում ես և հասնում նպատակներիդ: Շարունակիր առաջ գնալ՝ կյանքի կոչելով նոր մտքերդ, իսկ մենք հնարավորինս կաջակցենք քեզ»,- հանդիպման ժամանակ նշել է Վահրամ Դումանյանը`դիմելով Վիկային:

Ժաննա Անդրեասյանը նույնպես ողջունել է հյուրերին և ասել. «Սիրով ողջունում եմ ձեզ, ուրախ ենք, որ կարող ենք աջակցել քո երազանքի իրագործմանը: Երբեք չվախենաս համարձակ մտքերից, նպատակասլաց եղիր և դրանք իրականություն կդառնան: Հեքիաթներիդ գրքերը նախատեսում ենք տրամադրել դպրոցներին, որպեսզի դրանք ոգեշնչման արդյունք դառնան մյուս երեխաների համար: Շնորհակալ ենք նաև «UNICOMP» ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությանը միանալու համար»:

Հանդիպման ընթացքում Վիկան պատմել է, որ գրքում ներառված ստեղծագործությունները գրել է 8 տարեկանում, հայրենի Հադրութում: Տեղահանման ժամանակ համակարգիչը չեն կարողացել իրենց հետ վերցնել, որտեղ պահված են եղել բոլոր հեքիաթները: Բարեբախտաբար փոքրիկ Վիկայի գրվածքները հրապարակվել էին համացանցում:

«Համացանցից հավաքել ենք բոլոր գրվածքները և բարերարի օգնությամբ հրատարակել: Հիմա նոր ստեղծագործություններ ունեմ և նախատեսում եմ երկրորդ գիրքը գրել»,- ասել է նա:

Այնուհետև Վահրամ Դումանյանը փոքրիկ Վիկային հանձնել է համակարգիչն ու համակարգչային պայուսակը:

«UNICOMP»-ի ներկայացուցիչ Սուսաննա Բալդրյանն էլ հավելել է, որ մեծ սիրով են մասնակցել նախաձեռնությանը:

«… և արցունքը փոխեց իր համը» վերտառությամբ գիրքը սկսվում է Հադրութին ուղղված նամակով. «Բարև Հադրութս… Երբ առաջին անգամ քեզ նամակ էի գրել, դեռ պատերազմ էր ու երազանքս խաղաղությունն էր… Հիմա խաղաղություն է, բայց քեզ կորցրել եմ… Տխուր խաղաղությունն ինձ արցունքներ բերեց միայն: Քեզ տեսնելու համար գիտե՞ս՝ ինչ եմ հիմա անում՝ փակում եմ աչքերս ու մտովի գալիս քեզ մոտ …. Ես քո մասին գրում եմ ամեն օր ու գրելու եմ այնքան մինչև մի օր կրկին քո գիրկը գամ ու շունչդ զգամ: Ես չեմ դադարելու քո մասին երազել մինչև իմ ուժն ու աղոթքները չհասնեն Աստված պապիկին… Ես հավատում եմ, որ այս ամենը մի օր կավարտվի, ու մենք կրկին կգտնենք իրար՝ ես ու դու, իմ Հադրութ, իմ չքնաղ, իմ միակ, իմ կարոտ …. Քո՝ Վիկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում