Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Սա Մինջիվան-Օրդուբադ հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը մեր որոշ մեծարգո ղեկավարներ վաճառել են Իրանին որպես հասարակ երկաթ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

-Պարոն Գալիչյան, մամուլում տարածվել է, որ հայկական կողմից դեռևս 2021-ի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ադրբեջանական կողմին փաստաթուղթ է ներկայացվել, որի 8-րդ կետում հայկական կողմը պատրատսակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ լիարժեք կապը: Ի՞նչ է հայտնի Ձեզ այս ճանապարհի վերաբերյալ:

Օրդուբադը Նախիջևան է, Հայաստանն ինչպե՞ս կարող է հանձն առնի ճանապարհ կառուցել Նախիջևանի մեջ:

Ադրբեջանը չի ընդունում 1920 թվականից հետո եղած քարտեզները, մինչև 1920 թվականն է ընդունում որպես անկախ Ադրբեջանի սահմաններ, ըստ իր Սահմանադրության: Այսինքն 1921-ին, որ Նախիջևանը տրվեց Ադրբեջանին, դա էլ չի ընդունում: Նաև 2021-ի հուլիսին Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին, դա էլ ուրեմն պիտի չընդունի: Ադրբեջանը որոշ բաներ է հայտարարում, որոնք իր Սահմանադրությունից դուրս են, խորհրդային ժամանակաշրջանում են տեղի ունեցել: նույնը վերաբերում է անկլավներին: Իրենք ասում են՝ մենք 1918-1920 թվականի Ադրբեջանի ժառանգորդն ենք, իսկ այդ ժամանակ անկլավ գոյություն չի ունեցել: Անկլավներ չեն եղել մինչև 1934 թվականը: Թող իրենց Սահմանադրությամբ շարժվեն:

Նախկինում Մինջիվան-Օրդուբադ նախկինում գնացքի այդպիսի ճանապարհ ունեցել ենք, Հորադիզից եկել է մինչև Ջուլֆա, որն անցել է Հայաստանի տարածքով: Այն մասը, որը հիմա Հայաստանի տարածքում է, պետք է Հայաստանը նորոգի, որ մասն էլ Ադրբեջանի տարածքում է, Ադրբեջանը պետք է նորոգի, որովհետև շարքից դուրս են եկել ճանապարհները՝ այսքան տարի չգործածվելով: Սա հին ճանապարհի վերականգնումն է, որի մետաղը, ցավոք, մեր որոշ մեծարգո պետական ղեկավարներ վաճառել են Իրանին որպես հասարակ երկաթ, մինչդեռ դա հատուկ պողպատից է պատրաստված:

Մինչև հիմա պարզ չէ դարձել, թե ինչ քարտեզների հիմքով պետք է ընթանան բանակցությունները: Սա մտահոգվելու առիթ տալի՞ս  է:

 Այո, չգիտենք, գիտենք՝ ինչ պետք է լինի, բայց պարզ քարտեզները չենք տեսել, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը մեզ չի տվել այդ քարտեզները, որ ինքն ասում է՝ այդ քարտեզներն են կարևոր, 1920-1922 թվականների քարտեզները: Ինքը հոկտեմբերին հայտարարեց՝ մենք պետք է մասնակցենք սահմանազատման ու սահմանագծմանը, քանի որ քարտեզները միայն մեզ մոտ կա: Այսինքն մյուս քարտեզներով չենք շարժվելու, 1920-ի քարտեզներով ենք շարժվելու, իսկ այդ քարտեզները մենք չենք տեսել: Բայց մենք դրա հիման վրա պատրաստված ուրիշ քարտեզները տեսել ենք, որտեղ անկլավներ չկան, Հայաստանի տարածքում են Ալ լճերը, Արծվաշենն իր ամբողջ տարածքով և այլն: Բայց այդ քարտեզները չեն օգտագործվում սահմանազատման գործընթացում: Պուտինն ասաց, որ բանակցությունների ժամանակ այդ քարտեզը կբերենք:

Պարոն Գալիչյան, այդ քարտեզները մինչ օրս չեն հրապարակվում, կարծում եք՝ անկլավների մասով մենք լուրջ խնդիրներ կունենա՞նք:

Մենք խնդիր չպետք է ունենանք, քանի որ Ադրբեջանն ասում է՝ 1918-1920 թվականներ, իսկ այդ ժամանակ անկլավ գոյություն չուներ, վերջ: Ադրբեջանը չի կարող իր Սահմանադրությանը հակառակ շարժվել: Մեր իրավաբանները պետք է այդ կետը բռնեն, առաջ տանեն և ոչ մի զիջում չանեն Ադրբեջանին:

Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանազատման գործընթացի առումով անորոշությունները պահպանվում են:

Այո, մենք պետք է ունենանք քարտեզները, որ իմանանք՝ ինչի մասին է խոսքը: Կարող է՝ իրենք քարտեզները փոխել են, հարմարացրել են Ադրբեջանի շահին, հիմա էլ բերեն, մեջտեղ հանեն, ասեն՝ սա է: Ամեն ինչ կարելի է սպասել այդ քարտեզների բացահայտումից:

Ռուսաստանում գտնվող քարտեզները, որոնց մասին ակնարկում է Պուտինը, որքանո՞վ են մեր շահերից բխում:

Եթե դրանց հիման վրա պատրաստված քարտեզները նայենք, դա Հայաստանին շատ ձեռնտու է: Որովհետև շուրջ 1500 քառակուսի կիլոմետր Ադրբեջանը պետք է հետ վերադարձնի Հայաստանին: Դրա համար ես խիստ կասկածում եմ, որ պարոն Պուտինը հանի այդ տեսքով քարտեզները, քանի որ նա չի ուզի Ադրբեջանի խաթրին կպնել:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում