Thursday, 19 09 2024
Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Վրաստան
Հակոբ Արշակյանը կմասնակցի Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ը
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր
Սերժ Սարգսյանի «կոստյումի» վերաձեւման մեխանիկան
20:50
Բրիտանական Easyjet ավիաընկերությունը Լոնդոնից, Ժնևից և Միլանից թռչելու է Թբիլիսի
ՀՀ ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքը վերացվելու է, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
«Պարոն նախարար, կա՛մ Դուք եք նախագահ, կա՛մ էլ ասեք, որ պարոն Իոննիսյանն է նախագահում»
Չենք կարող շարունակաբար մնալ պետության զավթումը երաշխավորող սահմանադրական սկզբունքի գերին․ Սաքունց
Արցախի դրոշը մերժողները խայտառակ են եղել․ Տիգրան Խզմալյան
Սփյուռքը էական նշանակություն կարող է ունենալ աշխարհում հայկական գինու հանրահռչակման և սպառման առումով. նախարար
Կորցնելով Արցախը՝ կորցրել ենք նաև մեծ տնտեսական պոտենցիալ․ Գեղամ Հակոբյան
Նորք Մարաշը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման նպատակով նոր ճանապարհ է կառուցվում
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ֆրանսիայի դեսպան
19:20
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Կիև կատարելիք այցի մասին
Հաշմանդամություն ունեցողների կարիքների գնահատմանն ուղղված բարեփոխումը կարծրատիպեր է կոտրում. Նարեկ Մկրտչյան
19:00
Մեհրաբյան online
Միջանցքի գաղափարը Պուտինինն է, ոչ թե Ալիևինը. Ադրբեջանի նախագահը դա միայն PR-ի համար է օգտագործում
18:50
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Հաճախ Սփյուռքում պայքարում են միմյանց դեմ, բայց կան նաև պետականամետ կազմակերպություններ
18:30
ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը
Կան երկրներ, որոնց հետ կարող ենք ռազմատեխնիկական և անվտանգային հարաբերություններ զարգացնել
18:10
Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Արցախի «իրավական ինքնապաշտպանության» կարեւոր նախադեպ
Շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան
Ցավալի է, բայց ես ԼՂ բնակիչների վերադարձի հնարավորություն չեմ տեսնում․ Միխայել Ռոթ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՌԴ-ն էժան պրոպագանդա է անում, բայց ես ուրախ կլինեմ, եթե ՀՀ-ն էլ ավելի մերձենա ԵՄ-ի հետ․ Ռոթ
17:30
Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում

Պետության և «կուսակցական ոհմակի» անատոմիան՝ ըստ Սերժ Սարգսյանի

Անդրանիկ Մարգարյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակն իսկապես պետություն էր կերտում, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի հայտարարությունն անշուշտ պայմանավորված է այն քաղաքական գործընթացներով, դրանց տրամաբանությամբ, որոնց մասնակցում է այդ քաղաքական ուժը ներկայումս՝ դիրքավորվելով ընդդիմադիր դաշտում: Եվ այդ առումով իհարկե հայտարարության տրամաբանությունը միանգամայն հասկանալի է: Որովհետև, գործնական առումով, պատկերը բոլորովին այլ էր, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր:

Ավելին, պատկերն այլ էր, երբ ՀՀԿ-ն բացարձակ իշխանության ճանապարհին էր և այդ ճանապարհին, ու այդ իշխանությունը հաստատելուց հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր անցնել Ռոբերտ Քոչարյանի հետ բավականին բարդ դիմակայության մոտ մեկուկես տասնամյակի ճանապարհով: Եվ այդ դիմակայությունը կրում էր այնպիսի բնույթ, որը մեղմ ասած քիչ կապ ուներ պետության, պետական ինստիտուտների ամրացման ու կայացման հետ:
«Ծառուկյանին ով որ ծնել է, մենք բոլորս լավ գիտենք, իրենք էլ պետք է պատասխան տան և ներողություն խնդրեն, թե ինչ չարիք են բերել մեր երկրի քաղաքական դաշտ», հնչում էր ՀՀԿ գործկոմի հայտնի նիստում՝ 2015 թվականի փետրվարի 12-ին, Հայաստանի համար վճռորոշ, բախտորոշ աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական զարգացումների շրջափուլում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Իսկ ինչու՞ կամ ու՞մ քաղաքականության հետևանքով էր, որ 2015 թվականին դեռևս, Հայաստանում կարող էր ակտուալ լինել կրկեսի վերածելու հայրենիք չունենալու հանգամանքը: Եվ «ո՞վ էր ծնել Ծառուկյանին», որին «բոլորս լավ գիտեինք», ըստ ՀՀԿ գործկոմի բանախոսների: Փաստորեն, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների այդ հայտարարությունները խոսում էին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը ոչ թե պետություն, այլ կրկես կառուցելու շրջան էր: Իսկ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի գործունեության, կուսակցապետության ընթացքում, փաստորեն զարգացել էր ոչ թե քաղաքականության, այլ «ոհմակի» ինստիտուտն ու մշակույթը, ու դարձյալ՝ ընդամենը և միայն ըստ Սերժ Սարգսյանի: 2006 թվականի հուլիսին Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ՝ երկրի նախագահ դառնալու իր ծրագրին ընդառաջ: ՀՀԿ Խորհրդի նախագահի՝ տարիներ առաջ լուծարված կարգավիճակը ՀՀԿ-ն վերականգնեց հենց դրա համար, քանի որ ՀՀԿ նախագահ դառնալ Սարգսյանը չէր կարող՝ կար Անդրանիկ Մարգարյանը: Կուսակցությունում փաստացի ստեղծվեց ըստ էության երկգլուխ իրավիճակ, որի առաջին դրսևորումներից մեկը եղավ Աջափնյակի թաղապետի ընտրությունը: Այն ժամանակ թաղապետի պաշտոնն ընտրովի էր:

Դրան հավակնում էին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Երևանի այն ժամանակ փոխքաղաքապետ Արման Սահակյանը, և գլխավոր դատախազ, ՀՀԿ հետ որևէ քաղաքական կապ չունեցող Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը: Երկու այդ ներիշխանական կլանները Աջափնյակի համար պայքար մղում էին վաղուց և թաղապետի ընտրությունն այնտեղ անցնում էր բավականին թեժ: Թեժացման էր գնում նաև հերթականը՝ 2006 թվականին: Արման Սահակյանը թողեց փոխքաղաքապետի պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների՝ թաղապետի թեկնածու առաջադրվելու համար ունենալով Անդրանիկ Մարգարյանի համաձայնությունը: Սերժ Սարգսյանը սակայն, դարձյալ ըստ օրվա մամուլի, դեմ էր Սահակյանի առաջադրմանն ու նպատակահարմար էր դիտարկում Աղվան Հովսեփյանի եղբոր տարբերակը՝ թերևս արդեն իր ներքաղաքական ծրագրերի համատեքստում: Ի վերջո, օրեր շարունակ հասունացող լարվածությունը հանգուցալուծվեց Սերժ Սարգսյանի նպատակահարմար տարբերակով, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան, Սարգսյանն այդ ժամանակ ասաց հետագայում թերևս ներքաղաքական իմաստով թևավոր դարձած խոսքը՝ «կուսակցությունը ոհմակ չէ», այլ կերպ ասած՝ չպետք է առաջ մղել միայն յուրայիններին: Հետագայում իհարկե, երբ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահից հետո կուսակցության նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, երբ նրա քաղաքական ծրագրերի տրամաբանությամբ ՀՀԿ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական «պարտիզանական» ներգործության ռիսկերը նվազեցնելու համար գնաց բացարձակ, մոնոլիտ իշխանություն կառուցելու ճանապարհով, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «կուսակցությունը ոհմակ» չէ: 2008 թվականին ստանձնելով նախագահի պաշտոնը, նա ՀՀԿ համար անսպասելի վարչապետ նշանակեց ԿԲ նախագահ, անկուսակցական Տիգրան Սարգսյանին: Իհարկե ավելի ուշ Սարգսյանն իր տնտեսական թիմով անդամակցեց ՀՀԿ-ին: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի հարվածային գլխավոր թիրախն էր, և ի վերջո վարչապետի պաշտոնից հեռացավ «ոչիշխանական բևեռի» վերջնագրային դիրքավորման արդյունքում, տեղը զիջելով «բոլորի համար ընդունելի վարչապետ» Հովիկ Աբրահամյանին, որի՝ պետության մասին պատկերացումները թերևս լավագույնս արտահայտվում էին ԱԺ պատկերով ու նմանությամբ Մոնումենտի իր անձնական դղյակով: Թեև, Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի մնացյալ առաջին դեմքերի, քաղաքական և ռազմական գործիչների շարքում շքեղ կենցաղով ու վարքով ամենևին միակ և նույնիսկ ամենաաչքի ընկնող պաշտոնյան չէր, որ մրցունակ պետություն կառուցելու փոխարեն կառուցում էին անձնական և ընտանեկան բարեկեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում