Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Ժամանակն է` ընդունենք մի դառը ճշմարտություն՝ Սփյուռքը չունի Արցախի ինքնորոշումը երաշխավորելու ներուժ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է հրապարակախոս, հասարակականքաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը

 – Պարոն Աթանեսյան, ընդդիմությունը հավաքեց վրաները Ֆրանսիայի հրապարակից: Նրանք Արցախի փրկության պայքար էին ծավալում: Ինչո՞ւ չհաջողվեց այդ օրակարգի շուրջ համախմբել հանրությանը, Արցախի թեման չէր հետաքրքրո՞ւմ, թե կար այլ պատճառ:

-Ընդդիմության հանրահավաքների բուն նպատակը բացահայտեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝A1+-ի հարցազրույցում հայտարարելով, որ երկրորդ նախագահը «վերադառնում է փոխված, իմաստնացած»: Մեկ տարի առաջ արտահերթ ընտրություններ էին։ Հայաստանում, ըստ էության, ոչինչ էականորեն չի փոխվել, որպեսզի երկրորդ նախագահի վերադարձի շուրջ ավելի լայն կոնսոլիդացիա լինի, քան հաջողվել էր 2021թվականին։

– Պարոն Աթանեսյան, օրերս խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, պիտի լուծում համարվի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

-Որպես հայ մարդ, բնականաբար, այդ ձևակերպումը չեմ ողջունում, բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Փաշինյանը, եթե ճիշտ եմ հիշում, ինքն է խոստովանել, որ իրեն պետք է մեղադրել «հողեր չհանձնելու» համար։ Բայց անընդմեջ վերադարձն անցյալին ոչինչ չի տալիս։ Ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը մերժում է ԼՂ խնդրի գոյությունն իսկ։ Բայց ես կարծում եմ, որ դիսկուրսի ծանրության մի զգալի բաժին Ստեփանակերտը պետք է վերցնի՝ հիմնավորելու, թե Արցախն ինչու չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախում, ցավոք, պահանջներ ներկայացնում են ոչ թե և ոչ այնքան Ադրբեջանին, զինադադարի համաձայնության կողմ Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։ Արտաքին ուղղությամբ Ստեփանակերտի ձեռնարկումները, ցավոք, մնում են նույն «ծիրին մեջ»՝ Սփյուռքի հետ շփումների մակարդակում։ Ժամանակն է, որ մենք ընդունենք մի դառը ճշմարտություն՝ Սփյուռքը չունի Արցախի ինքնորոշումը երաշխավորելու ներուժ։ Դա ֆիկցիա է։ Արցախի ինքնորոշման իրավատերը նրա հայ բնակչությունն է, և նրա ընտրած իշխանությունը պարտավոր է լինել հարցի լուծման առաջնագծում։ Իրավիճակն իրոք էքզիստենցիալ է և այն փոխելու համար չպետք է խորշել անգամ «սատանայի հետ համագործակցությունից»։ Հայրենիքի փրկության համար ոչ մի միջոց մերժելի չէ։ «Ձյունաթույր ձեռնոցներով և սալոնային ֆրակով» երկիր չեն կառուցում։

– Մյուս կողմից Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։ Ստացվում է՝ նրանք բոլորը նույն քաղաքական օրակարգն ունե՞ն:

-Արդեն ասացի, որ անընդմեջ վերադարձն անցյալին ոչինչ չի տալիս՝ բացառությամբ մի դեպքի․ 1998թ․ իշխանափոխությամբ մենք կորցրել ենք ԼՂ խաղաղ-բանակցային և առավելագույնս հայանպաստ լուծման բացառիկ հնարավորությունը։ Մնացածը, այդ թվում և քառասունչորսօրյա պատերազմը և դրա աղետալի հետևանքները ածանցյալ են։

– Փաշինյանը խոսելով խաղաղության օրակարգի մասին, հայտարարել է. «Մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ևՀայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»: Խաղաղության օրակարգի կյանքի կոչումը որքանո՞վ է հնարավոր՝ հաշվի առնելով Ադրբեջանից շարունակ հնչող սպառնալիքները:

-Մեր հանրությունը թյուր պատկերացում ուներ պատերազմի մասին։ Այդ ոչ ադեկվատ պատկերացումն էլ փոխանցվել է հավանական խաղաղության մասին պատկերացումներին։ Մեզ թվում է՝ խաղաղությունը ոչ թե Հայաստանին և Արցախին, այլ Ադրբեջանին է պետք, ուստի ասում ենք՝ իսկ ինչո՞ւ գնանք մի որոշման, որ ձեռնտու է թշնամուն։ Մինչդեռ խաղաղությունը մեզ է պետք։ Պետք էր երեկ՝ նախապատերազմական քսաներկու տարիներին։ Չգնացինք վճռական քայլի, ստացանք ավելի վատ բանակցային դիրք և ավելի նվազ հնարավորություններ։ Սա է իրականությունը։ Եվ այսօր գերխնդիր է Հայաստանի ինքնիշխանության, ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականության, Արցախի հայկական ինքնության պահպանումը։ Պատմությունը մեզնով չի ավարտվում, բայց մենք պարտավոր ենք իրացնել այս փուլի օպտիմալ հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում