Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հանդիպումները կան, իսկ բովանդակությունը՝ զրո․ ՀԱՊԿ-ը շրջագայում է անօգուտ

Հայաստանը նախօրեին անվտանգության մի խոշոր ու ազդեցիկ կառույցի՝ ռազմաքաղաքական բլոկի հանդիպման վայր էր։ Կարելի էր մտածել, թե խոսքը ՆԱՏՕ-ի մասին է, բայց ոչ, ավելի համեստ ու իմաստազուրկ ՀԱՊԿ-ի, որի արդյունավետությունը հարցականի տակ է եղել ստեղծված օրվանից։ Ինչևէ, այս կառույցում մենք հիմա, իբրև թե, առաջին ջութակ ենք ու մեկը մյուսի հետևից ընդունում են անդամ պետությունների տարբեր կալիբրի պաշտոնյաների՝ հյուրընկալելով կառույցի նիստերը Երևանում։

Երևանում  իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: Նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արմեն Գրիգորյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին:

Արմեն Գրիգորյանը՝ ամփոփելով աշխատանքները, հայտարարել էր, որ նիստը անցկացվում էր ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը։ Թե որքանով են այդ քննարկումները վերաբերվում մեր՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանին ուղիղ սպառնացող վտանգներին, դժվար է գնահատել, քանի որ կառույցի անգործունակությունը, որը ի ցույց դրվեց հայ-ադրբեջանական սահմանին առաջացած բախումների, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի ֆոնին, ապացուցում է, որ այս բլոկը մեռելածին է ու ծառայում է զուտ մեկ պետության՝ Ռուսաստանի դաշնության արտաքին քաղաքական վարկանիշի պահպանմանն ու հարկ եղած դեպքում՝ այլոց միջոցով իր ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը։ Ինչևէ․․․

Այս նիստի ընթացքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Դրանց բովանդակությունը, իհարկե, մեծապես ևս սպասարկելու է ՌԴ ազգային ու պետական շահերը, և կարող է որևէ կերպ օգտակար լինել այլոց, եթե կրկին տեղավորվում է ՌԴ-ի հետաքրքրությունների շրջանակում։

Առհասարակ, Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից: Ուզբեկներն ու ադրբեջանցիները, երևի մի բան հասկացել են, որ չեն մնացել պայմանագրի շահառու:

Դառնալով նիստին։ Նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։ Թեպետ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին, բացի Ռուսաստանից, բացարձակապես չեն հետաքրքրում Հայաստանին վերաբերող հարցերը, միևնույն է, հայկական կողմը հիշեցրել է, որ պատվիրակները գտնվում են մի երկրում, որի որոշ տարածքներ օկուպացված են` հարևանի կողմից։ Սակայն դժվար, թե ղազախներին, ղրղզներին ու կամ տաջիկներին այս հարցը հուզի, քանի որ վերջիններս անհամեմատ ավելի դաշնակցային հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։ Չնայած դրան, Արմեն Գրիգորյանը նիստի ընթացքում ասել է, թե Հարավային Կովկասում կա անվտանգային խնդիր։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։ Բայց, թե որքանով են հայտարարությունները տեղ հասնելու, ով է հետամուտ լինելու դաշնակցին աջակցություն ցուցաբերելու գործընթացին՝ մեծ հարցական է։

Ադրբեջանն այլևս այնքան ազատ է իր գործողություններում, որ ռազմական սադրանքների է գնում ամեն անգամ, երբ ՀԱՊԿ անդամ երկրների որևէ հավաք է տեղի ունենում Երևանում։ Նախօրեին, առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունը տարածեց, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրենք իրենց հաղորդագրության մեջ նշել էին, թե կրակը բացվել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքներից։ Խոսքն, ի դեպ, գնում է Գեղարքունիքի մարզի մեր դիրքերի մասին, որոնք, իրականում, օկուպացված են հենց Ադրբեջանի կողմից։ Մերոնք, ի պատասխան, կրկին հայտարարեցին, որ սա ապատեղեկատվություն է ու չի համապատասխանում իրականության։ Այն, որ ՀԱՊԿ ընդլայնված նիստի մասնակիցների համար այս թեման կարող է առհասարակ արժեք չներկայացնել, կարծես, գոնե թե արժեք պիտի ներկայացնի Ռուսաստանի համար։ Մինչև ընդլայնված նիստը երկկողմ հանդիպում են ունեցել Պատրուշևն ու Գրիգորյանը։ Նիկոլայ Պատրուշևը, հիշեցնեմ, ռուսական անվտանգային միջավայրի գլխավոր ճարտարապետն է։ Վերջինս զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, այդ թվում՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՖՍԲ-ի պետի պաշտոնը։ Նիկոլայ Պլատոնովիչն այն եզակի պաշտոնյաներից է, որի խոսքը Պուտինի մոտ անբեկանելի է։ Ապա ի՞նչ կարող է քննարկել բանակի գեներալ Պլատինիչը Արմեն Գրիգորյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ասել է, թե հայկական կողմը զեկուցել է ռուսական կողմից մեր երկրին վերաբերող ամենաառանցքային նորությունները, որոնցից Մոսկվան, վստահաբար, ավելի տեղյակ է քան Երևանը։

Արդյո՞ք Պատրուշևի հետ Գրիգորյանը քննարկման առարկա է դարձրել գերիների վերադարձի, ՀՀ ինքնիշխան օկուպացված տարածքների ազատագրման, հայ-ռուսական ռազմական համագործակցության, սպառազինման, բանակի արդիականացման հարցերը։ Արդյո՞ք Պատրուշևին առհասարակ հետաքրքիր է՝ ՀՀ-ն բանակ ունի, թե չունի։ Վերջապես, ռուսական էլիտաների համար Հայաստանը ՌԴ անվտանգային համակարգի աջակից պետություն է, փոքր օղակ, որը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում Կրմլի հավատարիմ «ֆորպոստ», ոչ թե համահավասար դաշնակից կամ գործընկեր։ Եվ այս իրավիճակում են հայտնվել բացառապես մեր սեփական խելքից։ Կա տարածված կարծիք, թե ամեն բան պարտադրված ու թելադրված է եղել Մոսկվայից։ Մեր բոլոր անխելքությունները մենք բարդում ենք ավելի հզորների վրա՝ սեփական ապիկարությունը քողարկելու համար։ Սակայն փաստ է, որ անգամ փոքր երկրներն են ունակ ներազդել մեծ դաշնակիցների վրա։ Վառ օրինակներ են Լիտվան, Լատվիան ու Էստոնիան, լավ օրինակ է Իսրայելը, տեսանելի օրինակ է Թայվանը և այլն։ Իսկ որն է խնդիրը մեր դեպքում։ Ինչո՞ւ ունակ չեն դաշնակցին բերել մի այնպիսի դաշտ, որտեղ կհաջողենք երկուստեք։ Չէ՞ որ, Ադրբեջանը բացառապես իր քաղաքականության շնորհիվ կշեռքի նժարը թեքեց դեպի Բաքու, քանի որ Մոսկվայի հետ զրուցում էր ոչ թե որպես վասալ, այլ որպես փոքր, բայց ընկալելի ու արժանապատիվ հարևան։ Մինչդեռ մենք՝ առնվազն 20 տարի, մեր սեփական նախաձեռնողականությամբ ընծաներ ենք փոխանցել Մոսկվային՝ իշխանություն պահպանելու, ընդունելի լինելու ու աթոռի վրա կյանքը երկարաձգելու համար։ Բայց այս ամենը տեղի չի ունեցել աթոռը զբաղեցնողի, այլ բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերի ու ինքնիշխանության, անվտանգության ու տարածքների հաշվին։ Ինչևէ․․․ օրվա ընթացքում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ավելի հստակ էր իր ձևակերպումներում։ Հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն, և այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում