Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Եվրամիությունն ավարտվեց, ինչ է սպասվում հետո

Եվրահանձնաժողովը նախօրեին դրական հանձնարարական է տվել Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ անդամության թեկնածու լինելու հարցի վերաբերյալ: Վրաստանը, որ երկու այդ երկրների հետ միաժամանակ էր դիմել անդամության համար, ստացել է բացասական հանձնարարական: Վրաստանի համար Եվրահանձնաժողովը սահմանել է պայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչեւ տարեվերջ՝ դրական հանձնարարական ստանալու համար: Մինչ այդ Վրաստանի իշխանությունը հայտարարել էր, որ Թբիլիսին շատ ավելի վաղ է համապատասխանել ԵՄ անդամության թեկնածուի որակին եւ արդար կլինի, եթե առաջինը անդամության դրական հանձնարարական ստանա Վրաստանը: Դրան արձագանքել էր Ուկրաինայի նախագահի խորհրդականը, ասելով, թե Ուկրաինայի ժողովուրդը սարսափելի գին է վճարում Եվրամիությանն իր անդամակցության համար:

Կամա, թե ակամա, բայց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան ըստ էության բացահայտել էր, որ Եվրամիության անդամակցության գինը ՌԴ հետ ռազմական բախումն է, այլ ոչ թե այն չափանիշները եւ չափորոշիչները, որ սահմանված են ԵՄ անդամակցության համար: Իհարկե կա հարց, այդ դեպքում ինչու նաեւ Մոլդովան, չէ՞ որ Մոլդովան ՌԴ հետ պատերազմի մեջ չէ: Բանն այն է, որ Մոլդովան պատերազմի մեջ չէ, սակայն «սահմանակից» է պատերազմին, ու նաեւ Եվրամիությանը: Այդ իմաստով, Մոլդովա եւ Ուկրաինա առանձին են ֆորմալ առումով, իսկ քաղաքական կամ ռազմա-քաղաքական իմաստով ԵՄ-ն նրանց դիտարկել է մեկ փաթեթ եւ հանձնարարականը տվել հենց այդ տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, ակնառու է, որ Եվրամիությունը՝ որպես բարձր չափանիշների ինստիտուտ, կառույց, ըստ էության դադարել է գոյություն ունենալ եւ քաղաքական իրողությունները ստիպում են կայացնել քաղաքական որոշումներ: Դա արդեն այն Եվրամիությունը չէ, որը եղել է, կամ Եվրամիության այն քաղաքական բնույթը չէ, որի առանցքում եղել են կենսագործունեության ինստիտուցիոնալացված գերբարձր ստանդարտները:

Մյուս կողմից, սա իհարկե հիմք չէ մեղադրել Եվրամիությանը իր բնույթից շեղվելու համար: Գործնականում, համակարգը, որ կազմել է ԵՄ-ն, հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումերի եւ ռազմավարությունների, աշխարհաքաղաքական իրողությունների «հանդիպակած երթեւեկության» գոտում  եւ պատրաստ չի եղել այդ իրադրությանը, իրերի այդ վիճակին: Եվրամիությունը քաղաքական ջերմոց էր, որը պատրաստ չէր «բնական» իրավիճակի: Ըստ այդմ, Եվրամիությունը ներկայումս գտնվում է չհայտարարված, բայց ակնառու տրասֆորմացիայի վճռորոշ փուլում: Ինչպիսի՞ն է լինելու այդ տրանսֆորմացիայի ընթացքն ու արդյունքը, այսօր ասել շատ բարդ է, այն պարզ պատճառով, որ այսօր շատ բարդ է խոսել ընդհանրապես միջազգային անվտանգության համակարգի նոր ճարտարապետության ուրվագծերի կամ կմախքի մասին: Առայժմ «միայն կմախք է մնում» հնից: Տեղի ունեցող այդ պրոցեսները թերեւս պետք է հաշվի առնել նաեւ Հայաստանում՝ ԵԽ նախագահ Միշելի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի նախաձեռնությունը գնահատելիս եւ դրա հանդեպ Հայաստանի քաղաքականությունը մշակելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում