Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների անպահաղ հայրենադարձման հրամայականը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

«Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, և հույս հայտնել, որ կողմերի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կունենա։ Վոբկե Հոկստրան իր հերթին բարձր է գնահատել
ժողովրդավարական զարգացման հարցում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը:

Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Նիդերլանդների խորհրդարանի կողմից շուրջ երկու տասնյակ բանաձևերի ընդունումը:

«Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անպահաղ հայրենադարձման հրամայականը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակությային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ նախարար Միրզոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում