Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Արվեստագետն իր աշխատանքով է դառնում ժողովրդական. Արա Խզմալյանն անդրադարձել է որոշ կոչումների չեղարկման օրենքի նախագծին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» կոչումները չեղարկելն արդարացված է, քանի որ ոչ ոք ի զորու չէ ժողովրդի անունից որոշելու, թե որ արվեստագետն է իրապես ժողովրդական, որը՝ ոչ:

Հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն Արա Խզմալյանը նշեց, որ արվեստագետն իր աշխատանքով է իրեն հռչակում ժողովրդական արտիստ, ինչը բնական և օբյեկտիվ կարգավիճակ է, ոչ թե շնորհում պետության կողմից:

Անդրադառնալով «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները պահպանելուն՝ նա շեշտեց՝ առաջարկվել է չեղարկել նաև այդ կոչումները: «Սա դեռ քննարկման փուլ է. գուցե լինեն հիմնավորումներ, որոնք կարող են բերել նաև այդ կոչումների չեղարկմանը: Կան «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ», «ՀՀ վաստակավոր մանկավարժ» և այլ կոչումներ: Այլ ոլորտներում կոչումները չեն չեղարկվում: Որպեսզի մշակութային ոլորտը չհայտնվի շատ մեկուսացված վիճակում, որոշ կոչումներ կպահպանվեն: «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչումն ասես ամփոփում է և՛ ժողովրդական արտիստներին, և՛ վաստակավոր, և՛ այլն, այսինքն՝ ամբողջ թատերահամերգային հատվածը և ժամանակակից արվեստը տեղավորվում են «Վաստակավոր գործիչ» ձևակերպման մեջ»,- նշեց Խզմալյանն ու վստահեցրեց՝ ոչինչ մշակույթի ոլորտն այնպես չի աղավաղում, չի շեղում ոլորտի ներկայացուցիչներին իրենց մասնագիտական խնդիրներից ու պարտավորություններից, որքան կոչումները:

Նրա խոսքով՝ կոչումները ստեղծվել են Խորհրդային Միության տոտալիտար վարչակարգում: Նպատակը հեղինակություններ ձևավորելն ու նրանց միջոցով քաղաքական ազդեցություն ապահովելն է եղել:

Արա Խզմալյանն ընդգծեց, որ չեն հրաժարվում շքանշաններից, մեդալներից: Կոչումները չեղարկելով՝ նախարարությունը բարձրացնում է շքանշանների արժեքը, որոնք քիչ կտրվեն, սակայն կհանձնվեն արժանավորներին:

«Կոչումների պատճառով նաև կադրային քաղաքականության լրջագույն խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ թատրոնում «ՀՀ ժողովրդական արտիստի» կոչում ունեցող երկու կամ երեք դերասան կան, որոնք տարին մեկ անգամ են բեմ բարձրանում: Եթե փորձեք աշխատանքից ազատել նրանց՝ անգործության կամ պարապուրդի համար, լուրջ խնդիրների առաջ կկանգնեք: Ինչո՞ւ ենք մենք արհեստական պաշտպանական մեխանիզմներ ստեղծում չաշխատող մարդկանց համար: Բացի այդ՝ նորմալ չէ, երբ մի քանի մասնագետ որոշում է, թե ով է ժողովրդական արտիստ, ով՝ ոչ»,- շեշտեց Արա Խզմալյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք, որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ, 29-րդ, 34-րդ և 35-րդ հոդվածները, իսկ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հավելվածում կատարել փոփոխություն` հանելով վերը նշված կոչումների կրծքանշանների և վկայականների նկարագրությունները և նմուշները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում