ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը անդրադառնալով Լարսի շուրջ ստեղծված խնդրին, նշեց, որ Լարսի խնդիրը մեր տիրույթում չէ, խնդիրը կլուծվի Վրաստանում և ՌԴ-ում մեկնարկած շինարարությունից հետո:
Նախարարը «Առաջին լրատվական»-ի հետ խոսեց նաև Հյուսիս-հարավ ծրագրից, նշելով, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունից է․ «Այն հրատապ ենք համարում: Մենք ցանկանում ենք, որ հյուսին ու հարավը, արևելքն ու արևմուտքը խաչվեն մեզ մոտ»:
Ինչ վերաբերում է ապաշրջափակման հարցին, ապա նախարարը հույս հայտնեց, որ ապաշրջափակման հարցում կհասնենք փոխըմբռնման: Նախարարի փոխանցմամբ՝ մոտ ենք Իրանի հետ գազ՝ էլէկտրաէներգիայի դիմաց պայմանագրի վերակնքմանը․ «Մինչև աշուն Մեղրիի գազաֆիկացման խնդիրը կլուծվի»: