Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից Ռումինիայով հացահատիկի արտահանման երթուղի է մշակվում։ Այս մասին Մակրոնն ասել է Ուկրաինա այցի ժամանակ՝ ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ Մակրոնի՝ ինքը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փորձում են դիվանագիտական լուծումներ գտնել Ռուսաստանի մասնակցությամբ. «Այնուամենայնիվ, Ռումինիան կարող է այլընտրանքային ճանապարհ հանդիսանալ հացահատիկի պաշարների համար, որը գտնվում է ռուսական շրջափակման մեջ»:
Մակրոնը նշել է, որ Օդեսայի նավահանգիստը մոտ է ռումինա-ուկրաինական սահմանին, և իրենք աշխատում են այստեղ եկող հացահատիկը միջազգային շուկաներ, այդ թվում՝ Եվրոպա, երկաթուղով և Դանուբ գետով ուղարկելու ծրագրի վրա։