Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ընդդիմությունը մի նպատակ ունի՝ փրկել Քոչարյանի, Սարգսյանի և նրանց սատելիտների ունեցվածքը․ «Այս ֆիասկոյից հետո ընդդիմությունը փորձ է անում վերադառնալ ԱԺ: Մենք տեսանք ընդդիմության օրակարգի սնանկությունը փողոցում» Պատգամավորի փոխանցմամբ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու քննարկումներ կան, բայց որոշում դեռ չկա․ «Օրենքը հնարավորություն տալիս է սկսել մանդատներից զրկելու իրավական գործընթաց: ԱԺ խորհուրդը պետք է որոշի դիմել ՍԴ, վերջնական որոշումը կայացնելու է ՍԴ-ն»: Խանդանյանը չի կարծում, որ ընդդիմության ցուցակում այնպիսի փայլուն գործիչներ կան, որ բովանդակային փոփոխություններ կբերեն ԱԺ: