«Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար». այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա արվում է ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում։ Ըստ Զելենսկու՝ կառավարությունն այս որոշումը պետք է կայացնի այսօր։