ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք Է վճռական եւ միասնական պատասխան տա Փենյանի գործողություններին հրթիռամիջուկային մշակումների բնագավառում: Այդ մասին, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ զրույցի ընթացքում, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Եթե Անվտանգության խորհուրդը վճռական եւ միասնական պատասխան չտա, ապա դա կարող Է սխալ ազդակ դառնալ այն բանի մասին, որ նա հանդուրժողաբար Է վերաբերվում Հյուսիսային Կորեայի հրթիռային մշակումներին»,-գործակալությունը մեջբերում Է Կորեայի Հանրապետության նախագահի խոսքը՝ վկայակոչելով նրա վարչակազմի ներկայացուցչին:
Պաշտոնյայի խոսքով՝ Հարավային Կորեայի ղեկավարը զրույցում հայտարարել Է, որ «հյուսիսկորեական սադրանքները լուրջ սպառնալիք են ներկայացնում Կորեական թերակղզու խաղաղության ու միջազգային հանրակցության համար»: Անցած ամսին ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկություններն այն բանաձեւի նախագծին, որը միտված Էր պատժամիջոցների խստացմանը Հյուսիսային Կորեայի նկատմամբ բալիստիկ հրթիռների արձակման պատճառով: Բանաձեւին դեմ են քվերակել Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն: Մյուս երկրները «կողմ» են քվեարկել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: