Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։ նախարարությունն այս պահին գտնվում է ռազմավարությունների մշակման գործնական փուլում, և աշխատանքներ են տարվում մասնավորապես՝ ժողովրդագրության ռազմավարության մշակման և իրավիճակի բարելավման ուղղությամբ, կողմերը քննարկել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել համագործակցության հուշագիր, որի շրջանակում Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմին՝ աշխատանքների իրականացման հարցում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հետ:
Նրա խոսքով՝ մինչ օրս ժողովրդագրության ոլորտում երկու ռազմավարություն մշակվել է, բայց իրականություն չի դարձել․ «Ժողովրդագրության նոր ռազմավարություն է մշակվել: Ժողովրդագրության տեսանկյունից լուրջ խնդիրներ ունենք, այս գիտությունը մեզ մոտ զարգացած չէ:Ժողովրդագրությունը կանխատեսումներով ցույց է տալիս ապագան»: