Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարեն Բարսեղյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական մի շարք ակումբներում, մեր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին։
Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը