Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ազգերի լիգա․ Վրաստանը փայլում է, Թուրքիան՝ հաղթում, իսկ Հայաստանը․․․

Հունիսի սկզբին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի մեկնարկային 4 հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր։ Առաջին խաղում սեփական հարկի տակ 1։0 հաշվով Իռլանդիային հաղթելուց հետո մեր հավաքականը Գլազգոյում 2։0 հաշվով պարտվեց Շոտլանդիային։ Այնուհետև Լեհաստանում 3։0 հաշվով զիջեցինք Ուկրաինային և վերջապես հունիսի 14-ին մեր ֆուտբոլիստները Երևանում 1։4 հաշվով խաղը տանուլ տվեցին շոտլանդացիներին։ Այս պահին Խոակին կապառոսի գլխավորած թիմը վերջին է առաջին ենթախմբում։ Ամփոփելով մեկնարկային հանդիպումները, արդյուքների առումով համեմատական անցկացնենք տարածաշրջանի մյուս հավաքականների հետ։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարածաշրջանում միակն է, որը ելույթ է ունենում B դիվիզիոնում։ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ազգային թիմը հանդես են գալիս ավելի ցածր՝ C դիվիզիոնում։

Եվ այսպես 4 հանդիպումների կտրվածքով 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել Թուրքիան։ Վերջինս միևնույն 2։0 հաշվով Լիտվային և Լյուքսեմբուրգին հաղթելուց հետո, լիտվացիների դեմ արտագնա խաղում առավելության է հասել արդեն ջախջախիչ 6։0 հաշվով։ 4-րդ մրացավեճում թուրքերը 4։0 հաշվով պարտության են մատբել Ֆարերյան Կղզիներին։ Տարածաշրջանի հավաքականներից անակնկալ արդյունք է գրանցել Վրաստանը։ Ֆրանսիացի մասնագետ Վիլի Սանյոլի գլխավորությամբ վրացիները առաջին երեք խաղում նույնքան հաղթանակ տարան ընդ որում խոշոր հաշվով։ Առաջին տուրում Ջիբրալթարին 4։0 հաշվով հաղթելուց հետո Վրաստանը Սոֆիայում 5։2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի նկատմամբ։ 3-րդ խաղում կրկին հյուրընկալվելիս հարևան երկրի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջին՝ 4-րդ խաղում Սանյոլի թիմը ոչ-ոքի 0։0 է խաղացել բուլղարացիների հետ։ Այս պահին Վրաստանը 10 միավորով առաջին է ենթախմբում և ունի լավ հնարավորություն Ազգերի լիգայի փլել-օֆֆ դուրս գալու։ Ադրբեջանի ազգային հավաքականին 4 հանդիպումներում հաջողվել է վաստակել նույնքան միավոր։ Առաջին խաղում ադրբեջանցիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջել են Ղազախստանին այնուհետև ոչ-ոքի 0։0 խաղացել Բալառուսի հետ։ 3-րդ խաղում այս երկրի հավաքականը Բաքվում 0։1 հաշվով պարտվել է Սլովակիային։ Վերջին խաղում կրկին բաքվում Ադրբեջանը 2։0 հաշվով առավելության է հասել Բելառուսի նկատմամբ։ Այս պահին Ադրբեջանը ենթախմբում 3-րդն է։ Առաջին հորիզոնականում գտնվող Ղազախստանն ունի 10, իսկ երկրորդ տեղում գտնվող Սլովակիան՝ 6 միավոր։ Փաստորեն տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մեկնարկային 4 հանդիպումներում ցույց է տվել ամանացածր արդյունքը։

Այո, մենք ամենաքիչ միավորներն ենք վաստակել, բայց չմոռանանք, որ Հայաստանի ազգային թիմը ելույթ է ունենում ավելի բարձր դիվիզիոնում։ Նույն Թուրքիայի հավաքականը հաղթել է Լյուքեմբուրգի, Լիտվայի և Ֆարերյան կղզիների կարգով մի քանի անգամ ավելի թույլ հավաքականներին։ Հայաստանի հավաքականն ուներ հնարավորություն ավելի շատ միավորներ վաստակելու, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք։ Ազգերի լիգայի խաղարկության ավարտին մնացել է երկու տուր։ Վերջին հանդիպումները կկայանան այս տարվա սեպտեմբերին։

Հայաստանի ազգային հավաքականը գործնականում չունի հնարավորություն պայքարելու առաջին հորիզոնականի համար։ Հիշեցնենք, որ խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները փլեյ-ում վիճարկելու են 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում