Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Հայաստանում մեկնարկեց դատավորների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը միտված շվեդական ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ, որը նպատակ ունի ամրապնդել հայ դատավորների կարողությունները և բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:

Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանի և Շվեդիայի դատական համակարգերի միջև փոխգործակցությունը ու փորձի փոխանակումն արդյունավետ ազդեցություն կունենան Հայաստանի և Շվեդիայի իրավական համակարգերի կատարելագործման ու զարգացման գործում:

«Այս ծրագիրը առանցքային նշանակություն ունի հատկապես մեզ համար, քանի որ նպաստելու է հանրային վստահության բարձրացմանը, էթիկայի, հակակոռուպցիոն և ներառական հարցերի շուրջ դատավորների գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ ինտենսիվ հաղորդակցության հմտությունների զարգացմանը: Ի վերջո, այն բերելու է դատավորների վարքագծի շարունակական բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այսօր դատական իշխանության առջև ծառացած մի շարք խնդիրներ կան, և դրանք հաղթահարելու ուղղությամբ ԲԴԽ-ն բավականին մեծ ջանքեր է գործադրում»,- ասաց Ջհանգիրյանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, սակայն դրան զուգահեռ միակողմանի և թերի տեղեկատվության հետևանքով ստվերվում է այն ահռելի ու ծանր պատասխանատու աշխատանքը, որն այսօր կատարում են դատարանները և դատավորները, որի հետևանքով տուժում են բարեխիղճ աշխատանքը և վարկանիշը:

«Մեզ համար կենսական նշանակություն ունի դատավորի խոսքը հասարակության լայն շերտերին հասցնելու հնարավորության կատարելագործումը: Այն մեզ համար առաջնահերթություն է: Թվարկածս և մի շարք այլ մասնագիտական ու ոլորտային խնդիրների լուծման արդյունավետ եղանակներից մեկը համարում ենք միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, տվյալ դեպքում՝ Շվեդիայի ազգային դատարանների հետ համատեղ իրագործվող այս ծրագիրը»,- եզրափակեց Ջհանգիրյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Կառավարությունը այսօր բազմաթիվ ջանքեր է գործադրում դատավորների քանակն ավելացնելու, նրանց աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ:

«Մեր բարեփոխումների ողջ ընթացքում պետք է շատ զգուշորեն գործենք, որպեսզի ոչ մի փոփոխություն հանկարծ չընկալվի որպես միջամտություն կամ ներգործություն դատական համակարգի աշխատանքին»,- ասաց Մինասյանը:

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշեց, որ Շվեդիայի կառավարության քաղաքականության մի մասն է կազմում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատումը:

«Սա համատեղ հայ-շվեդական համագործակցությունն է, որը նպատակ ունի ավելացնել հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, կենտրոնում ունենալով դատավարական արհեստը: Այսպիսով, ԲԴԽ-ն Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը: Իհարկե, ժողովրդավարական հիմնական իրավունքներն իրականացվում են, ապահովվում է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը: Դրանք նաև պետք է համապատասխանեն մասնագիտական և բարեվարքության բարձր ցուցանիշներին և դատական նիստերի դահլիճում, և դրանից դուրս»,-ասաց Սվենսոնը:

Ծրագրի առաջին փուլը ընդգրկում է վերապատրաստումներ և քաղաքականության մշակում: Այն կիրագործվի 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի դեկտեմբեր: Ծրագիրը կարող է երկարաձգվել երկրորդ փուլի համար՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի դեկտեմբեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից։

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը նրանց կարիքներին և հիմնավոր ակնկալիքներին համապատասխան, ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար դատավորների իրազեկվածության բարձրացումը և կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում