Այսօր Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա՝ Ուկրաինային և Մոլդովային, որոշակի պայմանների առկայության դեպքում, տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Եվրահանձնաժողովը պատրաստվում է խորհուրդ տալ՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրել: Սա խորհրդանշական քայլ է, Եվրամիությանն անդամակցելու երկար գործընթացի մի մաս»,- գրում է գործակալությունը։
Bloomberg-ը նշում է, որ միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը կհայտարարի այն պայմանները, որոնք այդ երկրները պետք է կատարեն ապագայում։ Դրանք վերաբերում են օրենքի գերակայությանը, արդարադատության համակարգին և կոռուպցիայի դեմ պայքարին։ Նույն պայմաններով Վրաստանը նույնպես կկարողանա նման կարգավիճակ ստանալ։