Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը կարևոր է, բայց հարցն այն է՝ արդյոք Բաքվին խիստ ձևով ինչ-որ բան կհասկացնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Տիկին Վարդանյան, տարածաշրջան է ժամանել  ԱՄՆ-ի պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդին: Նա արդեն եղել է Ադրբեջանում, կլինի նաև Վրաստանում և վերջում կժամանի Հայաստան։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս այցի հետ կապված։ Այս փուլում այն ինչո՞վ է կարևոր։

-Ես  մշտապես կարևորել եմ, և այժմ էլ շատ կարևոր եմ համար ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը  Հայաստան։Այժմ էլ նման այցելությունը ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանը Միացյալ Նահանգների համար էական նշանակություն ունի։ Կան մի շարք չլուծված հարցեր, որոնց ԱՄՆ-ն չի կարող ուշադրություն չդարձնել՝ որքան էլ այժմ կան աշխարհաքաղաքական այլ առաջնահերթություններ։ Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանում անցկացված հանդիպումները էական նշանակություն կունենան։ Ակնկալում եմ, որ կլինեն հստակ հայտարարություններ։ Ոչ միայն տիկին Դոնֆրիդի, այլ ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը կարևոր է այն առումով, որ իրենք իրենց շփումներով ու աչքերով տեսնեն, թե իրականում ինչ իրավիճակ է։ Մի բան է ծանոթանալ զեկույցներին, այլ բան է անձամբ այդ ամենին առնչվել։

Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնյան խոսել էր ԱՄՆ-ի պատրաստակամության մասին  հայ-ադրբեջանական հարաբերություններին աջակցելու վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ո՞րը կարող է լինել ԱՄՆ-ի դերակատարությունն այս հարցում։

-Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն ու այլ երկրներ ևս պետք է շատ ավելի խիստ ձևով խոսեն Ադրբեջանի հետ։ Պատմությունը սակայն ցույց է տալիս, որ տարիներ շարունակ Ադրբեջանը ուրիշների կարծիքը հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է, ինչն էլ խիստ բացասական հետևանքներ է ունեցել Արցախի ու հայերի համար։ Պետք է ավելի խիստ ձևով խոսել։ Գուցե պաշտոնյան հասկացրել է Ադրբեջանին, որ ռազմական օգնությունը վտանգի տակ կլինի, եթե շարունակվի այս քաղաքականությունը։ Մենք մանրամասներին չենք տիրապետում։ Եթե խոսացել է և Ադրբեջանը դա հաշվի է առնում՝ դա մի հարց է, բայց եթե խոսացել է ու Ադրբեջանը հաշվի չի առնում՝ դա այլ հարց է։Իսկ եթե չի էլ խոսել այդ մասին՝ դա ընդհանրապես ուրիշ բան է։Մանրամասները չգիտենք ուստի ճիշտ դատողություններ չենք կարող անել։

Կարծում եք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ԱՄՆ-ն կարո՞ղ է օգտակար լինել։

-ԱՄՆ-ն կարող է էական դերակատար լինել՝ որպես Մինսկի խմբի համանախագահ։ Ես շատ կարևոր եմ համարում, որ Մինսկի խումբը նորից վերականգնի իր ակտիվությունն ու դերն այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Բայց դա պետք է արվի, երբ բոլորը կողմ են ու ողջունում են Մինսկի խմբի ջանքերը։ Ես չգիտեմ, թե այս պահին Ադրբեջանն ինչքան է պատրաստ ընդունել  Մինսկի խմբի համանախագահներին։ Այն, որ ԱՄՆ-ն կարող է օգնել՝ ես կասկած չունեմ, բայց վստահ չեմ, որ Ադրբեջանը դրան պատրաստ է։ Եվ այնպես էլ չէ, որ միայն ԱՄՆ-ի օգնությունը բավարար է խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Խաղաղությունը երկար պրոցես է։ Բոլորս պետք է բաց աչքերով մոտենանք այդ հարցին։ Ամենալավ տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն  Մինսկի խմբի շրջանակներում վերսկսի  իր աշխատանքը։ Տեսնենք, թե Ռուսաստանն ինչպես այդ ամենը կընդունի։

Իսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մրցակցությունն այդ հարցում  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

-Դա շատ բարդ խնդիր է։ Եթե մեկ տարի առաջ հարցնեիք, կասեի, որ Ղարաբաղի հարցը, Արցախի խնդիրը կարող է լինել միակը, որի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համագործակցել։ Բայց հիմա, ուկրաինական պատերազմի հետևանքներով՝ այնքան է սրվել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, որ հիմա չեմ կարող ասել, թե ինչքանով կարող են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համագործակցել ու առհասարակ ինչ-որ քննարկում ծավալկել։ Բայց միևնույն է՝ ես այդ տարբերակն էլ չեմ բացառում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում