Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով․ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը:

«Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս», – ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մնում է նույնը՝ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունը այդ կոչով դիմում է բոլոր ուժերին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԱՊԿ անդամ երկրներում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով և պատրաստ է իր շահերի պաշտպանությանը:

«Անդամ պետությունների անվտանգության ապահովման և սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու գլխավոր գործիքներից մեկը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը», – շեշտեց Ստանիսլավ Զասը:

Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա աշխատակազմին հյուրընկալության և նիստի անցկացման հրաշալի պայմաններ ստեղծելու համար:

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում