Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արամ Թանանյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։
Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։
Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը։