Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

Եթե Մոսկվային հաջողվի իրագործել «3+3»-ն ու «Զանգեզուրի միջանցքը», այդ հատվածը ևս Արցախի նման  կդարձնի ռուսական զորանոց

Հունաստանը շաունակում է ակտիվորեն զինվել ու որոշակի գործողություններ իրականացնել Թուրքիայի դեմ Էգեյան ծովում: Իսկ Աթենքում օրերս կայացած 13 Արևելաեվրոպական երկրների համաժողովում Հունաստանի վարչապատն իր խոսքն ամբողջովին նվիրեց Ռուսաստանին զսպելուն: Հունաստանը Ռուսաստանի հետ չունի ոչ ցամաքային, ոչ էլ ծովային սահման: Այս սպառնալիքները հնչեցվում էին Ռուսաստանին, բայց ուղղված էին Թուրքիային, որպես ՌԴ գլխավոր դաշնակցի:

Ռուս-թուրքական այս դաշինքը սակայն ունի մեկ շատ կարևոր թույլ կետ՝ նրանք չունեն ցամաքային սահման։ Ծովում հունական ու թուրքական նավատորմերը համարժեք են իրար, նույնիսկ եթե անտեսենք ռումինականն ու բուկղարականը։ Այսինքն, հնարավոր բախման դեպքում Թուրքիան պետք է կարողանա ցամաքային կապ ունենալ Ռուսաստանի հետ, իսկ դրա համար կա երկու խոչընդոտ՝ Վրաստանն ու Հայաստանը։ Բնական է, որ ամենահարմար տարբերակը «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալն է։ Միջանցք, որին կտրականապես դեմ են Իրանն ու աիրևմուտքը և որին  պետք է դեմ լինեն հայերը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի երազանքն է, բայց իրագործել թույլ չի տա արևմուտքը․ «Եթե ուշադրություն դարձնենք՝ կտեսնեք, որ միջանցքին զուգահեռ Մոսկվան  խոսում է նաև «3+3»-ի մասին։ Դրանք իրար հետ կապակցված են։ Այդ միջանցքը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին ամբողջությամբ դուրս վտարելու միջոցներից  կլիներ, սակայն նման բան չի լինի։Մյունխենի Անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարեց, որ իրենք վերադառնում են տարածաշրջան՝ դա ենթադրում է նաև Հարավային Կովկաս։ Պուտինը մեջտեղ հանեց «3+3»-ը, որ Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին փոխարինի Թուրքիայով ու Իրանով։ Նախատեսվում է հինգ կիլոմետրանոց լայնքով երկու միջանցք բացել՝ նաև Մեղրիից մինչև Զանգեզուր ընկած հատվածում։ Իդլիբում դրա պրակտիկան կա։ Սոչիում պայմանավորվել էին և Իդլիբում 5 կիլոմետրանոց միջանցք բացեցին ՝ մի կողմում ռուս զինվորներն են հսկում, մյուս հյուսիսային կողմում՝ թուրքական զինվորները։ Մինդչեռ Իդլիբը  սիրիական տարածք է ու անամոթաբար Սիրիայի տարածքային ամբողջականության մասին են խոսում թե՛ Պուտինը և թե՛ Լավրովը։ Քանի որ հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ուզում են իրենց դիրքրեը վերականգնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամներ,դա կանխելու ամենաարդյունավետ միջոցը այդ միջանցքն  է լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ Ռուսաստանը ներկա պահին հնարավորություն չունի պնդել, որ այդ միջանցքը բացվի․ «Այդ միջանցքը նրան թույլ չեն տալու բացել։ Ուկրաինայում էլ նրա զորքերի առաջխաղացումը կասեցվել է։Պուտինը հիմա չի խոսում Կիևը գրավելու մասին, այլ Դոնեցկում ու Լուգանսկում դիրքերն ամրացնելու։Ես կարծում եմ, որ դա էլ չի կարողանալու գրավել։Մի խոսքով ամբողջ հաշվարկը ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումն է, այլ այդ նորմալացումն աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու միջոց օգտագործելը։ Եթե Պուտինին հաջողվի «3+3» ձևաչափը շրջանառության մեջ դնել, ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», ինչպես Արցախի հայկական հատվածն է դարձրել ռուսական զորքերի զորանոց, նույն ձև էլ այդ հատվածը կանի, որ հանկարծ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները չկարողանան վերադառնալ իրենց լիազորությունների կատարմանը։Հայաստանում ԱՄՆ դեսպանը բազմիցս հայտարարել է,որ հակամարտությունը լուծված չէ, Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց։ Դրան ի պատասխան Լավրովն իսկույն ասաց՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ կարգավորում։ Այսինքն ասում է, թե իրենք կարգավորել են։ Եթե հիշում եք նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ հայտարարությունից հետոո Պուտինը հայտարարեց, որ տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտությունը լուծված է։ Իսկապես տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հարցի լուծումը  կնպաստեր լուծող կողմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում, ինչպես նաև հեղինակության բարձրացմանը։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը նաև յուրահատուկ կամուրջ է Ռուսաստանի համար։ Այսինքն՝ եթե այսօր Ռուսաստանն այստեղից վտարվեր, նաև Մերձավոր Արևելք ներթափանցելու փորձերը սահմանափակ էին դառնում։ Միացյալ Նահանգները դեմ է թե՛ այդ միջանցքին և թե՛ Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությանը։ Այս ամբողջը աշխարհաքաղաքական խրթին հարցեր են, որոնք ամեն կողմը ծառայեցնում է իրականում իր շահերին, բայց առերևույթ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում