Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Հենրիխ Մխիթարյանը ներկա չէր ՀՖՖ-ի միջոցառմանը

Վերջին օրերին հասարակության շրջանում քննարկման լայն առարկա է դարձել ՀՖՖ-ի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ներկա չլինելու հանգամանքը։ Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ընդգրկվել էր վերջին 30 տարվա Հայաստանի խորհրդանշական հավաքականում։ Մրցանակաբաշխությանը սակայն Մխիթարյանը չմասնակցեց։ Միջոցառմանը ներկա չէր նաև Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպաններից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը։ Նշենք, որ Մխիթարյանը հունիսի սկզբին տինկոջ հետ Երևանում էր։ Ավելին, նա հունիսի 12-ին տիկնոջ և մոր հետ մասնակցել է «Հյուր սերվիս» տուրիստական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

Կարծում ենք պարզ է, որ Մխիթարյանը եղել է հունիսի 15-ին տեղի ունեցած ՀՖՖ-ի մրցանակաբաշխությանը հրավիրվածների թվում։ Բոլորս էինք ակնկալում, որ Մխիթարյանը կարժանանա հատուկ մրցանակի, բայց․․․։ Քվեարկության արդյունքով Մխիթարյանի Հայաստանի հավաքականում խփած գնդակներից ոչ մեկը տեղ չէր գտել 30 տարվա լավագույն գոլերի հնգյակում։ Ինչևէ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի մրցանակաբաշխության նախօրյակին մեկնել է Միլան։ Ըստ Tuttosport պարբերականի Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ։ Իտալական մամուլը գրում է, որ «Ինտերը» հնարավորություն է տվել հայ ֆուտբոլիստին հետաձգել բուժզննումը, քանի որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքից հետո լիարժեք չի հաղթահարել մկանային խնդիրները։ Ինչևէ Հենրիխ Մխիթարյանը Հայսատանի ազգային թիմում ելույթներն ավարտել էր այս տարվա մարտին։ Վերջին 6 հանդիպումները Հայաստանի ազգային թիմն անցրացրեց նոր ավագի՝ Վարազդատ Հարոյանի գլխավորությամբ։ Մխիթարյանի ազգային թիմից հեռանալու և ՀՖՖ-ի միջոցառմանը մասնակցելու մասին լսել ենք տարատեսակ մեկնաբանություններ և պնդումներ։ Այս պահին դրանց անդրադառնալը սակայն պատեհ չենք համարում։ «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում: Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»,- Մխիթարյանի հավաքականից հեռանալու որոշումից հետո հայտարարել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Այո Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում։

Հենրիխ Մխիթարյանը մեր ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է և դժվար թե առաջիկա տարիներին նրա ցուցանիշը հնարավոր լինի գերազանցել։ Ցավալի է թերևս, բայց փաստ, որ հայկական ֆուտբոլի նշանակալի միջոցառումներից մեկը կայացավ առանց Մխիթարյանի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր հավաքականի նախկին ավագի բացակայության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել։ ՀՖՖ-ի մրցանակաբաշխության ներկա չէր նաև մեր լավագույն մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանը։ Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ցույց է տվել պատմության ընթացքում լավագույն արդյունքը 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վսատակելով 17 միավոր։

Երեկ տեղի ունեցած լեգենդների հրաժեշի մրցավեճում Հայաստանի լեգենդների հավաքականը խաղաց դարպասապահ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։ Football365.am տեղեկություններով ՀՖՖ-ի ներկայացուցիչը հանդիպել է Վարդան Մինասյանին ու հրավիրել միջոցառումներին, բայց ստացել է բացասական պատասխան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում