Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանի նոր սադրանքը Հայաստանի դեմ. Հայաստանը չպետք է դուրս գա հավասարակշռությունից

Ադրբեջանը պրոպագանդիստական նոր սադրանք է կազմակերպում Հայաստանի դեմ, և ինչն ուշագրավ է՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի հայաստանյան այցից առաջ, որ հունիսի 18-ին է և տեղի է ունենալու նրա ռեգիոնալ այցի շրջանակում: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երևանից առաջ եղել է Բաքվում և այսօր լինելու է Թբիլիսիում: Ադրբեջանը գեներացնում է տեղեկություն, որ ուկրաինական Ռադայի անանուն մի պատգամավոր հայտնել է The Wall Street Journal-ին, թե իբր Ուկրաինան պայմանավորվել էր ռազմական խոշոր գնումների վերաբերյալ, բայց հայերը մատակարարներին առաջարկել են ավելի մեծ գին և իրենք են գնել այդ խմբաքանակը, որը, ըստ անանուն ուկրաինացի պատգամավորի, վստահաբար գնալու է Ռուսաստան՝ ոչ թե Հայաստան:

Պրոպագանդիստական սադրանքն ակնառու է, որի նպատակը արդեն ծանոթ է՝ Հայաստանին դնել Արևմուտքի առաջ արդարանալու անհրաժեշտության առաջ, այդ համատեքստում որևէ քայլ անելու անհրաժեշտության առաջ, որն էլ իր հերթին կբերի արդեն Ռուսաստանի դժգոհության և կառաջացնի այդ դեպքում էլ Ռուսաստանի դժգոհությունը մեղմելու և արդարանալու, ըստ այդմ որևէ մի քայլ անելու անհրաժեշտության: Այդպես, ադրբեջանական քաղաքականությունը պրոպագանդիստական սադրանքներով փորձում է Երևանին գցել Արևմուտքի և Ռուսաստանի միջև «պատեպատ» խփվելու ռեժիմի մեջ, լավ պատկերացնելով, որ Երևանի համար առանց այդ էլ կա իրար բախված այդ բևեռների միջև մանևրի բավականին նեղ արահետ, միաժամանակ՝ բալանսավորված և կայուն մանևրի անհրաժեշտություն: Ադրբեջանի պրոպագանդիստական սադրանքի մասնակից ուկրաինացի պատգամավորներ իրականում կան, թե ոչ, դժվար է ասել, թեև մեծ հավանականությամբ դրանք կլինեն՝ ինչպես որ կան ադրբեջանական խավիարային ցանցում գտնվող շատ եվրոպացի, ամերիկացի, ռուսաստանցի և այլ քաղաքական գործիչներ ու խմբեր: Գլխավորն այն է, որ սադրանքի ցանցում չհայտնվի Հայաստանն ու որևէ հայկական խումբ: Այն, որ Ուկրաինայի ռազմական գնումը «ձախողելու» մասին տեղեկությունը պարզապես քարոզչական հնարք է, թերևս կասկած չկա:

Չափազանց միամիտ է կարծել, թե այսօր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող որևէ այդօրինակ գործարք կամ զարգացում կարող է դուրս լինել արևմտյան քաղաքական վերահսկողությունից: Ուկրաինային որևէ ռազմական մատակարարում՝ լինի պարզապես վաճառք, թե օգնություն, ենթակա է քաղաքական որոշման և ըստ այդմ որևէ կերպ հնարավոր չէ «խափանել» այդ որոշումը՝ մատակարարին ավելի շատ փող կամ բարձր գին առաջարկելով: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հենց արևմտյան տիրույթում գտնվող, արևելաեվրոպական երկրները ներկայացնող մատակարարների մասին: Ըստ այդմ, Երևանին հարկ է միանգամայն սառը և սսթափ, հավասարակշռված տեղեկատվությամբ  չեզոքացնել պրոպագանդիստական սադրանքները, որևէ կերպ չփորձելով արդարանալ թե Արևմուտքի, թե Ռուսաստանի առաջ: Հայաստանն առայժմ կարողանում է միանգամայն պատշաճ հավասարակշռություն ապահովել՝ առավել ևս հաշվի առնելով դրա բարդություն ստեղծող ոչ այնքան «հավասարակշռված» մեկնարկային պայմանները, և Հայաստանի անվտանգությամբ մտահոգ որևէ հայկական խումբ չպետք է անի Հայաստանն այդ հավասարակշռությունից դուրս բերելու ռիսկ պարունակող որևէ քայլ: Միաժամանակ, անկասկած է նաև, որ Ադրբեջանի սադրանքը ունի նաև մեկ այլ՝ իրենց համար կարևոր նպատակ. ստեղծել իրավիճակ, որտեղ Հայաստանի համար շատ բարդ կլինի գնել սպառազինություն, ստեղծել իրավիճակ, երբ սպառազինության մատակարար երկրները և ընկերությունները կձգտեն ձեռնպահ մնալ Հայաստանին զենք վաճառելուց՝ այսպես ասած «Ուկրաինայի դեմ» չհայտնվելու համար: Հայաստանին այստեղ անհրաժեշտ է «ոսկերչական» տեղեկատվական աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում