Տարածքների փոխանակման ծրագրին վերջ դրվեց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Նրա խոսքով` տարածքների փոխանակման պլանը առաջին անգամ սեղանին է դրվել 99-ին:
Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ Փաշինյանի պնդումների մեջ ճշմարտություն կա. «Փաշինյանը իրավացի է` Սարգսյանի բանակցային փաստաթղթերը ավելի վատն էին»: Քաղաքագետը դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործըթնացում լուրջ վտանգներ է տեսնում Հայաստանի համար: