Եվրամիությունը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան Կիևի հետ փոխընդունելի խաղաղության համաձայնագիր չի կնքել։ Այս դիրքորոշումը հինգշաբթի երեկոյան ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Պատժամիջոցները, որոնք մենք սահմանել ենք, չեն չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի հետ արդարացի համաձայնություն ձեռք չի բերվել։ Իսկ թե որ համաձայնագիրը, Ուկրաինայի տեսանկյունից, կլինի արդար, դա կարող է որոշել միայն ինքը՝ Ուկրաինան»,- ասել է կառավարության ղեկավարը։
«Եվրոպայում ոչ ոք չի կարող և մտադիր չէ նրանց (ուկրաինացիներին) կարգադրել»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ, Շոլցը կրկին հայտարարել է, որ «Ուկրաինային պարտադրված խաղաղության մասին խոսք չի կարող լինել»։ Նրա խոսքով՝ ինքը բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Մոսկվայի տեսլականը նման խաղաղության մասին «պատրանք է»։
Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հինգշաբթի այցելել են Կիև։
#Irpin ist wie #Butscha längst ein Symbol für die unvorstellbare Grausamkeit des russischen Kriegs geworden, für sinnlose Gewalt. Die brutale Zerstörung in dieser Stadt ist ein Mahnmal – dieser Krieg muss zu Ende gehen. pic.twitter.com/DEPZUfh9OY
— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) June 16, 2022