Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններոմ Տիգրան Մեծի պողոտա-Գլինկա փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes CLS 350, Mercedes CLA 250 և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: