Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը դեկտեմբերից վեր արդեն 5-րդ անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ փորձելով զսպել աճող գնաճը:
Այս մասին հայտնում է CNN-ը:
Անգլիայի բանկը հայտարարել է, որ փոխառության արժեքը կբարձրացնի 25 բազիսային կետով՝ մինչև 1.25 տոկոսով՝չնայած մտավախություններին, որ գնաճն արդեն ազդում է տնտեսական աճի վրա:
Բանկն այժմ ակնկալում է, որ ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակում կնվազի 0.3 տոկոսով, ինչը ավելի թույլ է, քան ակնկալվում էր մայիսի հաշվետվության պահին: