Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Ուրախ ենք, որ ՀՖՖ-ն մեծ շուքով նշում է իր հիմնադրման 30-ամյակը: Հրավիրված են ներկայացուցիչներ ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից, ներկա են տղամարդկանց ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ և մի շարք այլ ճանաչված հյուրեր, սակայն վիրավորական է մեզ համար՝ արժանանալ նման անտեսման և կանանց ազգային հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չհրավիրել այս միջոցառմանը։ Շնորհավորում ենք, պարոնայք»,- գրել է Օսիպյանը։