Հայաստանը վերջին երկու ամիսներին ցույց տվեց, որ կարող է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանը:
Չետերյանը նշում է, որ Հայաստանը պետք է հասկանա` մի տարածաշրջանում է, որտեղ ստատուս քվո չկա:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին, Չետերյանը նշեց, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր օրակարգ է, բայց անհասկանալի է` ինչ քայլերով է իշխանությունը հասնելու խաղաղության օրակարգին: