Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

«Հանդիպում հանդիպման համար անելը պրոդուկտիվ չէ»․ Երևանը մերժե՞լ է Թբիլիսիում Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը

Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու, տրամաբանական բացատրություն չեմ գտնում»,- ընդգծել է Ալիևը։

Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի մեկնաբանում Իլհամ Ալիևի հայտարարութունները հայկական կողմի մերժման մասին։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իսկապես Երևանն այդ առաջարկաը մերժել է, ապա այդտեղ որոշակի տրամաբանություն կա․ «Վրաստանի վարչապետն անցած տարվա իր հայտնի հայտարարությունից չի հրաժարվել՝ նկատի ունեմ խաղաղ հարևանության նախաձեռնությունը։ Հիշում ենք, որ անցած տարվա հունիսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան ռազմագերիներ վերադարձվեցին ու որոշ գործընթացներ տեղի ունեցան։Այստեղ խնդիրն այն է, որ այդ ամենը նախկինում արվում էր արևմուտքը ետևում ունենալով և Եվրամիության աջակցության պարագայում։ Այսօր մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի աշխատանքը դժվարեցված է։ Ամեն մի պետություն իր առանձին դիվանագիտական ջանքերն է ինչ-որ ձևով ցուցաբերուն։ Կա նաև Ֆրանսիայի կողմից առաջարկված բրյուսելյան ֆորմատը։Այդ շրջանակներում ևս ինչ-որ պրոցեսներ տեղի ունեցան։Այսինքն՝ այս պահին աշխատող է թե՛ ռուսական ֆորմատը, թե՛ նաև բրյուսելյանը։Այդ ֆոնի վրա հավելյալ հանդիպումների իմաստը ես էլ չեմ տեսնում»։

Մելիքյանն ընդգծեց, որ ցանկացած նման հանդիպման համար օրակարգ է պետք․ «Այո, հանդիպում կարող է լինել և ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ Վրաստանում այդ հանդիպումը տեղի ունենա, բայց այն չպետք է լինի հանդիպում հանդիպման համար։Կան երկու զուգահեռ աշխատող ֆորմատներ, որոնց հետ կապված կողմերը որևէ խնդիր չունեն։ Մոսկվայում և Բրյուսելում նույնիսկ թեմաներն են ինչ-որ չափով համընկնում։ Եթե անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում հավելյալ ջանք էր գործադրվում, որ պրոցեսին զուգահեռ այլ հարցերի շուրջ կողմերին նստեցնեն սեղանի շուրջ ու որոշ բանակցություններ տեղի ունենան, այսօր նույն սահմանազատման գործընթացը և՛ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ֆորմատում է քննարկվում և՛ մյուս։ Թբիլիսիում հանդիպում լինելու համար պետք է լինի որևէ օրակարգ, որևէ պայմանավորվածություն, որ ինչ-որ ձևով այդ հանդիպումը նաև արդյունք տա։Եթե օրակարգ չկա ու չկա որևէ պայմանավորվածություն, թե ինչի շուրջ են խոսելու, հանդիպման իմաստը ո՞րն է։ Եթե կարող է լինել ևս մեկ փորձ ռազմագերիների վերադարձի, հումանիտար այլ հարցերի հետ կապված, ապա ինչու՞ ոչ։ Բայց այդ ամենը տարբեր հարթակներում քննարկվում է ու մենք որևէ պրոգրես չենք տեսնում Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։Ուստի հանդիպումը պետք է լինի պատրաստված ու ունենա իր օրակարգը։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչ ակնկալիք ունի հարևան երկրի նախագահն այս ամենը ասելով»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կա ևս մեկ կարևոր հարց․ «Եվրամիությունից պատասխան սպասելով այսօր Վրաստանում այլ ներքաղաքական պրոցեսներ կան։ Չեմ կարծում, որ այս պահին ճիշտ պահն է ինչ-որ բան Վրաստանի հարթակում լուծելու։ Այնտեղ կան մի շարք ներքին խնդիրներ՝ արտաքին գործընթացների հետ կապված։ Չէի ասի, որ ճիշտ ժամանակն է, որ կոնկրետ մեր հարաբերությունների հետ կապված Թբիլիսին հիմա ակտիվություն կցուցաբերի։Եթե հանդիպման հետ կապված ճիշտ նախադրյալներ չկան, ապա այդպիսի հանդիպման արդյունավետությունը հարցականի տակ է դրվում։ Եվ մեկ անգամ կրկնեմ՝ հանդիպում հանդիպման համար անելը չէի ասի, որ այդքան էֆեկտիվ կլինի»։

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ՝ ի սկզբանե Վրաստանն արևմուտքի միջնորդությամբ է փորձել այլընտրանքային հարթակ ձևավորել, զուգահեռ նրան, որ Թուրքիան «3+3»-ն էր առաջ քաշում․ «Վրաստանը մերժեց «3+3»-ը, դրանից հետո փորձեց առաջարկել իր միջնորդությունը ու որոշ արդյունքներ տեղի ունեցան՝ ռազմագերիներ, քարտեզներ և այլն։Բայց քանի որ արդեն անցած տարվա վերջին ձևավորվեց բրյուսելյան հարթակը, այսօր արդեն կարելի է ասել, որ շատ չեն հարցերը, որպեսզի երրորդ հարթակն էլ ի հայտ գա։ Գուցե կարող է ավելի լավ հավաք կամ կոնֆերանս լինի, որտեղ կներկայացվեն երկու երկրների արտգործնախարարներն ու օգտվելով առիթից ինչ-որ հանդիպում կազմակերպեն։ Այդպիսի սցենար ևս կարելի է դիտարկել։ Բայց առանձին, նպատակային հայ-ադրբեջանական հանդիպում Թբիլիսիում այս պահին կազմակերպելը՝ առանց օրակարգի ու ընդհանուր մոտեցումների՝ չէի ասի, որ պրոդուկտիվ կլինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում