Ռուսական ընկերությունները օգտագործում են վրացական իրավաբանական գրանցումները՝ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին, ըստ Reuters-ի, ասել են մի խումբ ուկրաինացի պատգամավորներ՝ կոչ անելով ԱՄՆ-ին՝ քայլեր ձեռնարկել, սակայն լրացուցիչ մանրամասներ կամ կոնկրետ օրինակներ չեն ներկայացրել։
Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մեղադրանքները «ամբողջովին կեղծ են»: Ռուսաստանի հետ Ուկրաինայի գլխավոր բանակցող, ուկրաինական Ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիան ասել է, որ Վաշինգտոն այցելած ուկրաինական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսում, պետքարտուղարությունում և ֆինանսների նախարարությունում՝ այս և այլ թեմաների շուրջ քննարկման համար: